ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր Ուսանողության միջազգային օրն է
2018-11-17 17:35:14

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

1939 թվականի նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200  ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։

Այդ նույն օրը, ըստ որոշ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։

Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

Վերջին տարիներին Հայաստանում նույնպես տոնում են Ուսանողության միջազգային օրը։ Հայաստանում տոնի հիմնական նպատակն ուսանողներին ակտիվության մղելն է` իրենց համալսարանական կյանքը հետաքրքիր և նոր դարձնելը:

Որքանով է դա հաջողովում նրանց, ուսանողական ինչպիսի առօրյայով ու խնդիրներով են ապրում ուսանողները Հայաստանում: Ռադիոլուրն է փորձել պարզել:

0:00
0:00