ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թողնենք ոչ կորչի՞․ Կարեն Ղազարյանի բարեկամները միջպետական ճանապարհ են փակել
2018-11-17 22:09:37

Այսօր՝ նոյեմբերի 17-ին ժամը 10։00-ից, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչները, մասնավորապես, 2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողներն ու բարեկամները, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը: Պատճառը Կարեն Ղազարյանի քույր՝ Սուսաննա Ղազարյանի, ՀՀ  իշխանությունների անտարբերությունն է։

«Իմ եղբայրը՝ Կարեն Ղազարյանը, ունի խնդիրներ։ Նրան պարզապես գերեւարել են, գիշերով։ Դա այնքան մեծ ճանապարհ է, որ նա չէր կարող այն անցնել ոտքով։ Մեր խնդրանքն է, մինչեւ Ադրբեջանական իշխանությունների վճռի կայացումը, փոխանակեն մեր գերիներին՝ մասնավորապես իմ եղբորը»,- Ռադիոլուրի հետ զրույցում ասել է Սուսաննա Ղազարյանը, հավելելով՝ ճանապարհի փակելը մեր վերջին հույսն է․ «թողնենք որ իմ եղբայրը կորչի՞»։

Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը հուլիսի 15-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել 1984 թվականի ծնված հայ «զինծառայող» Կարեն Ղազարյանի գերեվարման մասին: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր, որ Կարեն Ղազարյանը զինծառայող է. «Նա չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում»:

Իսկ նոյեմբերի 6-ին Ադրբեջանում սկսվել էր գերեվարված Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը։

Ադրբեջանում գերության մեջ են գտնվում նաև ՀՀ քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Նրանք ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Հայկական կողմում է նաև Էլնուր Հուսեյնզադեն։

Լուսանկարը՝ civilnet.am-ի