Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կիկաբիձեն խաղացել է հայ-վրացական բարեկամության մասին պատմող ֆիլմում
2019-04-16 13:22:13

Թբիլիսիի ազգային գրադարանում այսօր «Յար-արի-Գյումրի» վավերագրական-գեղարվեստական ֆիլմի պրեմիերան է, ներկա կլինի նաև երգիչ, դերասան Վախթանգ Կիկաբիձեն` տեղեկացնում է aliq.ge-ն:

Ֆիլմի վրա աշխատել է հայ-վրացական ստեղծագործական խումբ, ռեժիսորը «Ագորա-Ջորջա» կազմակերպության ղեկավար Վիկտորիա Մակսոևան է: Վախթանգ Կիկաբիզեի հետ նկարահանվել են Էմիլ Գալստյանը (Հայաստան), ինչպես նաև Իրինա և Կսենիա Չերնաևները (ՌԴ): Ֆիլմի գլխավոր հերոսը Հայաստանի հումորի մայրաքաղաք Գյումրին է, պատմվում է այս քաղաքի ու Վրաստանի կապի մասին: Ֆիլմի պրեմիերան տարեսկզբին արդեն եղել է ՀՀ-ում: