Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մոնրեալը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր
2019-04-16 22:27:52

Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստ է գումարել, որի վերջում հայտարարություն են հրապարկել Հայոց ցեղասպանության 104-ամյակի հիշատակման օրվա առնչությամբ, հայտնում է Horizon weekly-ն։

Հայտարարությունում նշված է, որ 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել Հայ ժողովրդի երկու երրորդը: Նիստին ներկա է եղել Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը:

1997 թվականից սկսած Մոնրեալի քաղաքապետարանն ամեն տարի վավերացրել է բանաձև, որով դատապարտել է 1.5 մլն հայերի տեղահանությունն ու ջարդը:

Նշվում է նաև, որ Մոնրեալում բնակվում են շուրջ 50 հազար հայեր, որոնք որպես հայ համայնք, իրենց մասնակցությունն են ցուցաբերում քաղաքի մշակութային, տնտեսական և քաղաքական կյանքին:

Քաղաքապետարանի հատուկ նիստի վերջում ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր: