Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Որ ուժը ինչ համարի ներքո կներկայանա ընտրություններին
2018-11-19 23:52:24

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում եղել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների գրանցման, արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ հարցերից բացի նաև  ԱԺ ընտրություններին մասնակից ուժերին հերթական համարներ տրամադրելու մասին հարցը։ 

ԿԸՀ-ն հաստատեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ցանկը։ Նաև վիճակահանությամբ որոշվեց, թե որ ուժը ինչ համարի ներքո է ներկայանալու ընտրություններին:

Այսպիսով քվերաթերթիկի առաջին համարում ՀՀԿ-ն է, վերջին տեղում՝ ԲՀԿ-ն: Քվեաթերթիկներում կուսակցությունները կունենան հետևյալ համարները․

  1. Հայաստանի հանրապետական կուսակցություն 
  2. «Քաղաքացու որոշում» կուսակցություն 
  3. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  4. «Իմ քայլը» դաշինք
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  6. «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն
  8. «Մենք» դաշինք
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն 
  10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Նոյեմբերի 14-ին ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել 2 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են Իմ քայլը եւ Մենք դաշինքները, «Սասնա ծռեր» կուսակցությունը, Ազգային առաջընթաց կուսակցությունը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, ՕԵԿ, Լուսավոր Հայաստան, ՀՀԿ, Քաղաքացու որոշում: