Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
2019-04-20 19:48:34

Ավարտվեց Հայ Առաքելական եկեղեցու ամենամեծ տաղավար տոներից մեկը՝ ժողովրդական լեզվով ասած Սուրբ Զատիկը, այն Քրիստոսի Հարության խորհուրդն է հիշեցնում:

48 օրյա զինքնազրկումով անցած պահոց շրջանը, նորոգված, ինքնամաքրված մարդուն նոր ուղու վրա է դնում և այսօր այդ նոր ուղին լուսավորելու համար եկեղեցուց մարդիկ լույս կտանեն իրենց հետ տուն ու կլուսավորեն այն:

Այսօր երեկոյան Ճրագալույց է, նախատոնակ: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը բացատրում է, որ տաղավար այս մեծ տոնի Սուրբ Հարության ասելիքն այն է, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքինը:

Եկեղեցական օրացույցով օրը փոխվում է արդեն երեկոյան ժամերգությունից հետո և պահքից դուրս գալու համար եկեղեցի պետք է ներկայանալ ծոմապահությամբ՝ առանց սնունդ ընդունելու, որպեսզի Սուրբ Պատարագի ընթացքում մեղքերին թողություն տրվի ու նաև հաղորդություն լինի Աստծո հետ:

Եկեղեցուց հետո նորոգված մարդը տուն գնալով արդեն կարող է օգտվել Զատկական սեղանից ու հետագա կյանքն ապրել մշտապես խոսելով Աստծո հետ ու լսելով Նրա խոսքը:

«Քրիստոս հարիավ ի մեռելոց. Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» այս ավետիսով բոլոր քրիստոնյաները կողջունեն այսօր իրար: