Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Էրդողանի հերթական ապրիլքսանչորսյան «ուղերձը»
2019-04-24 18:16:16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քիչ առաջ նամակ է գրել Պոլսո արքեպիսկոպոս  Արամ Աթեշյանին:

Էրդողանը ցավակցել պատրիարք Մութաֆյանի մահվան կապակցությամբ,  ինչպես նաեւ իր անկեղծ ցավակցություներն է հղել՝

«առաջին աշխարհամարտի դաժան պայմաններում իրենց կյանքը կործցրած Օսմանյան հայերի թոռներին»:

Թուրքիայի նախագահը խնդրել է Աստծո ողորմությունը՝ Օսմանյան այն քաղաքացիների համար, ովքեր իրենց կյանքը կորցրել են համաճարակների, մասսայական արտագաղթի եւ հրոսակախմբերի կողմից իրականացված բռնարարքների արդյունքում:

Ընդունելով հայ համայնքի ներդրումը Թուրքիայի Հանրապետության զարգացման գործում  Էրդողանը վերահասատել է, որ հայերը Թուրքիայում շարունակում են կարեւոր դերակատարում ունենալ՝ սոցիալական, քաղաքական եւ բոլոր ոլորտներում՝ որպես հավասար եւ ազատ քաղաքացիներ, «այնպես ինչպես նախկինում»,- նշված է Էրդողանի ուղերձում: