ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն՝ Ստեփանակերտում
2019-04-24 18:33:25

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ


Այսօր Արցախի մայրաքաղաքում բոլորի հավաքատեղին Ստեփանակերտի հուշահամալիրն է, որտեղ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարում Դեր Զորից բերված մասունքների վրա ճերմակ զանգակատուն կառուցվեց:  Զանգակատան մոտ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել հարյուրավոր քաղաքացիներ, Արցախի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարները:

Կատարվել է հոգեհանգստյան կարգ, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը սրբադասված նահատակների բարեխոսությունն է հայցել: Սրբազանի խոսքը  նաեւ ապրողներին էր ուղղված:

0:00
0:00