Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պուտինն ու Կիմ Չեն Ընը հանդիպել են
2019-04-25 10:16:29

Վլադիվոստոկի Ռուսկի կղզում մեկնարկել Է Ռուսաստանի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների՝ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը նեղ կազմով: Բանակցությունները, որոնց՝ Կրեմլի տեղեկատվության համաձայն, հատկացված է 4 ժամ, ընթանում են Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի մասնաշենքերից մեկում:

Պուտինի եւ Կիմ Չեն Ընի «դեմառդեմ» հանդիպումը կտեւի մեկ ժամ, իսկ այնուհետեւ այն կշարունակվի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման արդյունքներով նախատեսված չեն համատեղ հայտարարություններ, փաստաթղթերի ստորագրում, սակայն սպասվում Է, որ ՌԴ նախագահը կհանդիպի լրագրողների հետ եւ իր տպավորությունները կհայտնի գագաթնաժողովի վերաբերյալ: