ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ատոմակայանը կկանգնեցվի նաեւ հաջորդ տարի
2018-11-21 18:48:52

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր աշխատանքային ամիսներն է ամփոփել էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: Նա անդրադարձել է Հանքարդյունաբերության ոլորտի խնդիրներին, խոսել Թեղուտից, Ամուսլարից: Բաղրամյանը նաև Հայաստանի էներգետիկ անտվանգությունից ու գազի ու էլեկտրաէներգիայի սակագներից ու դրանց նվազեցման հնարավորություններից է խոսել:

Մեծամորի ատոմակայանի նման ատոմակայանները գործնականում կարող են մինչև 60 տարի շահագործվել՝ ասում է էներգետիկա ենթակառուցվածքների  ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով՝ երբ  կլրանա ատոմակայանի շահագործման տասը տարվա ժամկետը, ռեակտորի մանրամասն ուսումնասիրություն կկատարվի:

Ըստ նրա առաջնահերթությունը կտրվի ատոմակայանի անվտանգությանը, եթե ապացուցվի, որ ռեակտորը իր ժամկետը չի սպառվել, ապա՝ նրա շահագործումը կշարունակվի:

«Այսօր ատոմակայանի անվտանգությունն ավելի է բարձրացել, քան նախկինում էր»,- ասաց պաշտոնյան:

Բաղրամյանի տեղեկացմամբ, ատոմակայանի տնօրենի հետ քննարկել են 2019թ հետ նախատեսվող աշխատանքները: Հնարավոր է  եղել  նորոգման ժամկետները կրճատել:

2018 թվականին ատոմակայանը  6 ամսով կանգնեցվել է՝ տուրբին գեներատորը փոխելու համար։ Մեկը փոխել են, մյուս  էլ  կփոխվի 2019 թ: 

«Այդ ընթացքում ատոմակայանը ավելի քիչ է էլեկտարէներգիա մատակարարում ներքին շուկա:  2018թ առաքել 1 մլրդ 880մլն կվտ ժամ էլեկտրաէներգիա է, սովորական ռեժիմով այն կազմում է 2 մլրդ 4 մլն դրամ կվտ ժամ: Ատոմակայանից  ամեն 100 մլն կվտ ժամ քիչ  վերցնելը  շուրջ 2 մլրդ դրամի ազդեցություն է ունենում»:

Օրակարգում է նաև նոր ատոմակայանի կառուցումը: Նախարարի պաշտոնակատարը կարևորում է ատոմային էներգետիկայի զարգացումը:

Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման շուրջ բանակցություններում էլ նորություններ չկան՝ տեղեկացրեց նախարարի պաշտոնակատարը:

Էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մեկ անգամ ևս պնդեց՝ այս պահին էլ կա գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորություն:

Նաև նշում է՝ խորհրդարանական հանձնաժողովում պնդում են՝  էլեկտրաէներգիայի սակագնի 5 դրամի, իսկ գազի՝ 10 դրամի նվազեցնելու հնարավորություն կա.

«Բերեք առաջին անգամ հունվարի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնենք 5 դրամով, որին կհաջորդի գազի սակագնի նվազումը որոշակիորեն: Մենք ասում ենք 10 տոկոս, մյուսներն ասում են 20 տոկոս: Ընդունենք, որ 7 տոկոս է»,- ասաց փորձագետը:

Հայաստանի Էներգետիկ անվտանգությունը կախված է արտաքին գործոններից: Արզումանյանը ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտություն է տեսնում: Կարևորում է նաև գազի ներմուծման դիվերսիֆիկացումը:

Փորձագետն ընդգծում է՝ սեփական էներգահամակարգի կառուցվածքի սեփական ներուժը ՀԷԿ-երն են: Բոլորը միասին տարեկան մոտ 34 տոկոս են կազմում:

 

0:00
0:00