ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Այսօր մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը
2018-11-22 11:04:16

Այսօր Լոս Անջելեսում մեկնարկում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը:

«Հեռուստամարաթոն-2018»-ը, որը կրելու է «Եկեք արարենք միասին» խորագիրը, ընդգրկելու է նախորդ տարվա՝ խորքային հորերի հորատման և արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրերը. իրականացվելու են նաև ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր Հայաստանում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գործարարների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ խոսել են Համահայկական հիմնադրամին աջակցելու կարևորության մասին: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ բարեգործությունն ու գործարարությունը փողկապակցված են: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կոչ է արել գործարարներին մասնակցել Հիմնադրամի հեռուստամարաթոնին:

«Ժամանակը փոխվել է, գործարարների ու բարերարների մեծ մասը հինը չեն, ավելի երիտասարդ են: Մեր հայկական բարեգործական կառույցը կարևոր է, պատմություն ունի, Հայաստանից դուրս հազարավոր հայեր վստահում են կազմակերպությանը: Իհարկե, կազմակերպությունն ունեցել է խնդիրներ, գիտեք՝ գործադիր տնօրենի հետ կապված, սակայն ցույց տվեց ժամանակը, որ այն առողջ մարմին է: Հայտարարվեց գործադիր տնօրենի մրցույթ, և մոտ 40 մարդ դիմեց ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Այսինքն, մարդիկ հավատում են: Ընտրվեց, կարծում եմ, բոլոր չափանիշներով լավագույն գործադիր տնօրենը»,-ասել է Արմեն Սարգսյանը: Երկրի Նախագահը նշել է, որ կառույցի և տնօրինության առջև խնդիր է դրված, որ նոր մոտեցում ձևավորվի բարեգործական կառույցի ապագայի համար:

Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարը ևս անդրադարձել է Հեռուստամարաթոն 2018-ին: Նիկոլ Փաշինյանը ասել է.

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր երկրիզարգացման համար ստեղծված կարևոր գործիքներից է: Այն կոչված է միավորել մեր ջանքերըև համախմբել մեզ միասնական ծրագրերի ու նպատակների իրագործման շուրջ: Անցյալումառկա բացասական երևույթները ստվեր նետեցին հիմնադրամի գործունեության, նրահիմքում դրված սկզբունքների վրա և խաթարեցին նրա նկատմամբ եղած վստահությունը: Գործադիր տնօրենի փոփոխությունը կոչված էր վերականգնել հասարակության անհրաժեշտվստահությունը հիմնադրամի նկատմամբ և այն վերստին դարձնել հայ ժողովրդիհամախմբմանը ծառայող կառույցի»:

Վարչապետը գործարարներին հայտնել է, որ իրականացվելու են սկզբունքային փոփոխություններ հիմնադրամի կառավարման գործընթացում՝ այն դարձնելով առավել թափանցիկ, վերահսկելի, հաշվետու և արդյունավետ: Այդ փոփոխությունները շատ շուտով տեսանելի կլինեն և կներկայացվեն հանրությանը: Վերափոխվելու է հիմնադրամի գործադիր մարմնի կառուցվածքը՝ ծրագրային բովանդակության մաքսիմալ արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունն ապահովելու համար:

«Գտնում եմ, որ հիմնադրամը կարող է լուծել առանցքային այնպիսի խնդիրներ,որոք այս պահին կառավարությունն առկա ռեսուրսներով չի կարող լուծել: Այդ իսկ պատճառով կարևորում եմ գործարար համայնքի աջակցությունը հիմնադրամին»- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Հեռուստամարաթոնը կանցնի բարձր տրամադրությամբ և արդյունավետությամբ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնում, որը կայացել է նոյեմբերի 14-18-ին ընկած ժամանակահատվածում, Եվրոպայի հայությունը հանգանակել է ընդհանուր առմամբ 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հեռախոսամարաթոն-2018-ը մեկնարկել էր Մարսելից՝ ընդգրկելով Թուլուզը, Լիոնը, Փարիզը: Այնուհետև ֆոնեթոնի էստաֆետը վերցրել են Շվեյցարիայի, Գերմանիայի, Հունաստանի հայերը: Այս տարի հեռախոսամարաթոնի մասնակիցների թիվը ավելացել է 700-ով՝ հատելով 10 000-ի սահմանը:

Համահայկական հիմնադրամի Հեռախոսամարաթոն-2018-ի գումարներն ուղղվելու են Տավուշի մարզի գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, Արցախում արևային էներգիայի ներդրմանը, նաև Հալեպի հայերի կարիքներին:

Տես նաև՝