Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը դատարանում են (տեսանյութ)
2019-05-16 17:04:27

Այսօր՝մարտի 16-ին, Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եկան դատարան՝ Մարտի մեկի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատման երաշխավորագիր ներկայացնելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախկին եւ ներկա նախագահները երաշխավորագիր-նամակ էին ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատարանը, սակայն, նշել էր, որ օրենքի պահանջով երաշխավորագիր ներկայացրած անձինք պետք է նույնը կրկնեն դատարանում:

Նշենք, որ դատարանի դահլիճ է եկել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: