Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Եվրատեսիլ-2019»-ի երկրորդ կիսաեզրափակիչը՝ այսօր
2019-05-16 19:53:31

Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ելույթ է ունենալու 18 երկրի ներկայացուցիչ:

Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը ելույթ կունենա առաջին համարի ներքո: Այնուհետև ելույթ կունենան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթաի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Հյուսիսային Մակեդոնիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները։ Եզրափակիչ անցնելու է 10 երկրի ներկայացուցիչ։

Սրբուկը Եվրատեսիլում ներկայացնում է «Walking Out» երգը, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը Lost Capital-ը:

Եվրատեսիլ երգի մրցույթում մեր ներկայացուցիչ Սրբուկը կոչ է արել Սփյուռքի մեր հայրենակիցներին քվեարկել իր օգտին:



Առաջին կիսաեզրափակչի ժամանակ ելույթ ունեցած 17 կատարողից եզրափակիչ են անցել 10-ը՝ Հունաստանի, Բելառուսի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոի, Սլովենիայի ներկայացուցիչները։

Մրցույթի կանոնների համաձայն, Մեծ հնգյակի երկրները` Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիան ու հյուրընկալող երկիրը՝ այս դեպքում Իսրայելը, ելույթ են ունենալու միայն եզրափակչում։ «Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչը կայանալու է մայիսի 18-ին։


Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթին մասնակցում է 2006 թվականից։ Հայաստանում մրցույթը հեռարձակում է Հանրային հեռուստաընկերությունը եւ Հանրային ռադիոն։
Հայաստանի առաջին ներկայացուցիչը մրցույթում եղել է Անդրեն իր "Without Your Love" երգով։ Անդրեն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ 2007-ին Հայաստանը ներկայացրել է Հայկոն իր "Anytime You Need" երգով՝ կրկին զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը։

2009 թվականին Հայաստանը ներկայացրել են Ինգա և Անուշ Արշակյանները «Ջան Ջան» («Նոր պար») երգով և զբաղեցրել են 10-րդ տեղը։

2010 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվա Ռիվասը իր "Apricot Stone" երգով և զբաղեցրել է 7-րդ տեղը։

2011 թվականին երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Էմմին իր "Boom Boom" երգով։ Նա չի չկարողացել հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը։

2012-ի մարտի 7-ին Հայաստանը հայտարարել էր, որ չի մասնակցի Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլ 2012 երգի մրցույթին անվտանգության նկատառումներից ելնելով։

2013 թվականին Հայաստանը ներկայացրել է Դորիանս ռոք խումբը Lonely Planet երգով: Հայաստանը զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը՝ 41 միավորով:

2014-ին Արամ Mp3-ի "Not Alone" երգով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Հայաստանը ներկայացրել է Genealogy երաժշտական սուպերխումբը, որը կատարել է "Face the Shadow" երգը և զբաղեցրել 16-րդ հորիզոնականը։

2016 թվականին Հայաստանը ներկացնող գերմանահայ երգչուհի Իվետա Մուկուչյանը հավաքել է 249 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը իր «LoveWave» երգով։

2017 թվականին Հայաստանը ներկայացրել է Արծվիկը իր "Fly with Me" երգով և զբաղեցրել 18-րդ տեղը։

2018 թվականին Հայաստանը ներկայացրել է երգիչ Սևակ Խանաղյանը իր «Քամի» երգով։ Նա դուրս է մնացել եզրափակիչ փուլից։