Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը չհայտնվեց «Եվրատեսիլ-2019» եզրափակչում
2019-05-17 01:26:00

Քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Երգի մրցույթի եզրափակչին մասնակցելու ուղեգրեր ստացան հետեւյալ երկրները՝ Հյուսիային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան եւ Մալթան։ Հայաստանը չանցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը ելույթ ունեցավ առաջին համարի ներքո եւ ներկայացրեց «Walking Out» երգը։

Հայաստանը արդեն երրորդ անգամ չի հաղթահարում կիսաեզրափակիչ փուլը․ առաջին անգամ եզրափակչում չհայտնվեց 2011-ին (Էմմի-"Boom Boom"), 2018 թ-ին (Սևակ Խանաղյան- «Քամի») եւ այս տարի` 2019-ին (Սրբուկ-"Walking out")

Մայիսի 14-ին տեղի էր ունեցել երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակչում հայտնվեցին Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան,Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն եւ Սլովենիան։

«Եվրատեսիլ-2019»-ի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին։ Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը՝ որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»։

Այս տարի մրցույթն անցկացվում է Իսրայելում՝ Թել Ավիվ քաղաքում, քանի որ նախորդ տարի մրցույթը հաղթել էր Նետան՝ իր "Toy" երգով։