Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Հայու գեն». մե՞մ, թե՞ գիտական իրականություն
2019-05-18 17:01:10

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Ինչ է գենետիկ հիշողությունը և որքանով է հետազոտությունը հնարավորություն տալիս պարզելու ազգային ինքնատիպությունը: Գենետիկն ասում է, որ հայերը շատ հետաքրքիր են գենետիկ հետազոտության համար ողջ աշխարհում: «Ռադիոլուր»-ը զրուցել է մարդաբան-գենետիկի հետ:

«Այստեղ տոպրակներով գանգեր են, 5 գանգ է. ես եմ պեղել Արթիկից: Մի երկու ատամ ենք առանձնացնելու, դրանից փոշի ենք սարքելու և ԴՆԹ ենք պոկելու: Ուզում ենք պարզել  վաղ միջնադարում գենետիկական հատկությունները ձերն են, իմն են թե ումն են Մեր մարդաբանական լաբորատորիան է: Ոսկորները տարել են մեր աշխատակիցները  լաբորատորիա, որ  հետազոտություն անենք»:

Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի բավականին հին շենքում Մարդաբանկենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի լաբորատոր էթնոգենետիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը պատմում է իր հերթական հետազոտության մասի:

«Ինչո՞ւ են հետաքրքիր: Մեր տվյալները վկայում են, որ հայ ժողովուրդը հին ժողովուրդ է: Մենք ունենք ստույգ ապացույցներ և շուտով լույս աշխարհ կբերենք»,- պարզաբանում է պրոֆեսորը:

Մինչ հայկական առանձնահատկություններին անդրադառնալը, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը աշխատասենյակ է մտնում, արագ արագ հավաքում սեղանին դրված թղթերը.

Լ.Ե -Սրանք վիզայի թղթերն են,- ասում է պրոֆեսորը:

Ա.Ն.-Գնո՞ւմ եք երկրից, -հարցնում եմ:

Լ.Ե- Տո չէ: Թույլ մարդիկ են գնում:

Ա.Ն.-Հայերն ուժե՞ղ են:

Ա.Ն.- Լեռնային ժողովուրդներն  են ուժեղ, օրինակ Տիբեթի: Հայերը մի այլ առանձնահատկություն ունեն, մենք 5 հազար տարի առաջ ենք պետականություն ունեցել: Դա ապացուցում է ոչ միայն գենետիկ հետազոտությունը, որը կատարվել է 2016 թվականին, այլև լեզվով է որոշվում: Անաչառ մոտեցում է տեղի ունեցել, և դա լավ է, Անգլիայում է կատարվել մասնակցել են անգլիացիները, լիբանանցիները, գերմանացիներն ու իտալացիներն են կատարել մեր նյութերով»

Ա.Ն.-Ինչով են տարբերվում հայերը:

Լ.Ե -Հայերը կարողացել են պահպանել իրենց գենետիկական հատկությունները, և դրանքով տարբերվում են հարևաններից: Վերջին 5 հազար տարվա ընթացքում մենք չենք շփվել: Վերջին 1000 տարվա ընթացքում ներխուժումներ են եղել, բայց չենք խառնվել: Թուրքական արխիվները, երբ բացվեցին մեկ տարի առաջ , պարզվեց, որ 4.5 մլն մարդ այս կամ այն կերպ հայկական ծագում ունի: Թուրքիան 500 տարվա պատմություն ունի: Երբ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, տեսնում ենք, որ իրենց արևելյան մասը շատ մոտ է հայերին գենետիկորեն, մոտ 70-80 տոկոս է, որը արթնացնել է պետք: Ըստ այդմ, մենք չպետք է ասենք Թուրքիա, դա Արևմտյան Հայաստանն է:

Հայերն ունեն պարբերական հիվանդություն, դրանով տարբերվում են,- ասում է:

Գենը ունի նաև հիշողություն, պրոֆեսորը զրույցի վերջում հետաքրքիր մի դիտարկում է անում: Հայ ժողովուրդը պետք է շատ հաղթանակներ ունենա, որպեսզի մոռանա դառը անցյալը:

0:00
0:00