Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ցուցարարներն աջակցում են դատական համակարգի բարեփոխումների ծրագրին
2019-05-25 20:47:02

Երևանի Ազատության հրապարակում մի խումբ ակտիվիստներ ցույց են հրավիրել՝ դատական համակարգից կոռումպացված չինովնիկների հեռանալու պահանջով: Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումների ծրագրին։

Ցույցի կազմակերպիչները քննադատել են ՀՅԴ-ին, մեղադրանքներ ուղղել կուսակցության հասցեին։ Ավելի ուշ նրանք և ցույցի մասնակիցները կարմիր թղթեր են պարզել գլխավերևում, իսկ ամբիոնից հայտարարել, որ կարմիր քարտ են ցույց տալիս նախկին իշխանությունների համակիրներին։

Ցույցի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանն ասել է, որ «կոռումպացված տականքներին իրանց տեղն են դնելու» դատաիրավական համակարգի փոփոխություններով:

Ելույթներից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա: