Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախընտրական մեծ բանավեճ (տեսանյութ)
2018-12-05 21:52:52

Այսօր՝ ընտրարշավի 10-րդ օրը կամ քարոզարշավի ամփոփումից մեկ օր առաջ,  Հանրային հեռուստաընկերևության եթերում կազմակերպվել է հետուստաբանվեճ ընտրապայքարի մասնակից 11 ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Հեռուստաբանավեճը հեռարձակվել է նաեւ Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ եթերով:

Դեբատը տևեց 3,5 ժամ։ Ավելի վաղ Հ1-ից չէին բացառել, որ բանավեճին անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ժամանակ կտրվի։

« Ֆորմատը հետևյալն է. յուրաքանչյուր մասնակից կունենա 2 ական րոպե բացման խոսքի հնարավորություն կունենք, մոդեռատորներից յուրաքանչյուրին 1-ական հարց կտան, հետո բանավեճի փուլ կլինի, և 1-ական րոպե էլ թեկնածուներին կտրվի  փակման խոսքի համար»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցրել էր Հանրային հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:
 

Բանավեճին մասնակցում էին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից՝ Վիգեն Սարգսյանը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Սուրեն Սահակյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից՝ Նիկոլ Փաշինյանը,

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Էդմոն Մարուքյանը, «Քրիստոնեա-ժաղովրդական վերածնունդ» կուսակցությունից՝ Լևոն Շիրինյանը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից՝ Լուսինե Հարոյանը, «Մենք» դաշինքից՝ Արամ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցությունից՝  Արթուր Բաղդասարյանը, «Սասնա ծռեր» կուսակցությունից՝ Վարուժան Ավետիսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ Գագիկ Ծառուկյանը:

Ընտրական պատմության մեջ առաջին հեռուստադեբատը՝ այսօր