ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի
2018-12-07 16:35:53

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: 

«Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է, հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ պաշտպանական կողմի բերած բողոքների վերաբերյալ որոշումը: 

Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը՝ դեկտեմբերի 7-ին

«Մեր բողոքները մերժվեցին, առաջին ատյանի դատարանի որոշումը մնաց ուժի մեջ, ըստ դատարանի` պետք է կալանավորվի, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ որոշման հիման վրա կալանավորվելու է:

Այսօր Ժամը 18.00-ին կկայանա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի և փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի, Ռուբեն Սահակյանի և Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսը:

Վերաքննիչ քրեական դատարանում բողոքի քննությունն ընթացել է 5 օր և դեկտեմբերի 4-ին դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտելու մասին որոշումը կայացրել էր հուլիսի 27֊ին, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Հայկ Ալումյանը և Ռուբեն Սահակյանը որոշումը բողոքարկել էին Վերաքննիչ դատարան:

Oգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարվել էր պաշտպանների ներկայացրած բողոքները` հիմք ընդունելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Այս որոշումը ևս բողոքարկվել էր ինչպես Գլխավոր դատախազի, այնպես էլ պաշտպանական թիմի կողմից:

Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը որոշել է մասնակի բավարարել Գլխավոր դատախազի բողոքը և գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության։