ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աղետների դիմակայության օր Արմավիրում
2018-12-07 16:54:45

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
                      

0:00
0:00

ԱԻՆ  փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարկան վարչությունը Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետների դիմակայության օր» խորագրով փրկարարական տեխնիկայի ցուցադրություն էր կազմակերպել Արմավիր քաղաքի հրապարակում:


Փորձարկման ժամանակ օդամղիչ սարքով գործող հսկայական լուսային աշտարակն ընկավ ինձ վրա: Բարեբախտաբար շատ չտուժեցի: Թերևս սա անզգուշության ու անուշադրության հետևանք էր, որն անխուսափելի է փրկարարների աշխատանքում: Այս դեպքում  փորձառության պակաս կար:

Ամենաշատ օգտագործվող սարքավորումները հիդրավլիկ կտրող, մամլող գործիքներն են, որոնք կիրառվում են հիմնականում ավտովթարների ժամանակ, տուժածներին մեքենաներից դուրս բերելու նպատակով: Փողոցում հաճախ տեսնում ենք լուսաձայնային ազդանշաններով սլացող կարմիր մեքենաներ և միանգամից գուշակում՝ հրդեհ է:


«Ամռանը հրդեհ էր բռնկվել աղբանոցում, որի հրդեհաշիջման ժամանակ անհրաշեժտություն առաջացավ 2 անգամ ջրով  լցնել հդեհաշիջման մեքենան»,- ասում է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

Նորագույն սարքավորումները, որոնցով համալրված է Արմավիրի մարզային փրկարարական ծառայությունը, լիովին չեն օգտագործվել և  չէինք ցանկանա հետագայում էլ օգտագործել: Որոնողափրկրարական աշխատանքներում հատուկ սարքերի միջոցով կարող են տեղեկություն ստանալ փլատակների տակ մնացած  կենդանի մարդկանց մասին և ավելի արագ օգնություն ցուցաբերել:


Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը  կարևորեց  փրկարարական ծառայության  աշխատանքը և նորագույն տեխնիկայի առկայությունը, որով հնարավոր է կարժ ժամանակամիջոցում շատ կյանք փրկել:

Երիտասարդ մարզպետը գյումրեցի է, երկրաշարժ չի տեսել, բայց իր վրա կրել է երկրաշարժի հետևանքները, տեսել սգացող ազգի ողբն ու ցավը: Գյումրու Պարույր Սևակի անվան  թիվ 18 դպրոցը երկրաշարժից փլուզվել էր:  Համբարձում Մաթևոսյանը սովորել է  փլատակների հարևանությամբ  կազմավորված  տնակային դպրոցում:

«Ցավալի է, որ մեր սերունդը ամեն անգամ լսում էր երկրաշարժի մասին պատմությունները, խորը ցավ ապրում: Մենք չունենք ազգական ու հարևան, որ կորուստ չի ունեցել, ցավալի է»:

Արմավիրցի դպրոցականներն ինչ գիտեն երկրաշարժի մասին և ինչպես պետք է պաշտպանվել աղետի ժամանակ: Արմավիր քաղաքի թիվ 2 դպրոցի 7-րդ դասարանցի աշակերտներն են

«Երկրաշարժի ժամանակ պետք է առանց հրմշտելու արագ դուրս գանք շենքից, կամ եթե սայլակով ենք՝ մտնել սեղանի տակ: Պետք է մեզ հետ վերցնենք առաջին անհրաժեշտ իրերը, տաք հագուստ, եթե ձմեռ է»:

«Պետք է կանգնենք շենքի հիմնական պատերի կողքին, որ երկրաշարժից քարերը չընկնեն մեզ վրա, մտնենք վաննայի տակ»


«Դուրս գանք երկրորդ մուտքից»:

Արմավիրի փրկարարների շարքը համալրվում է երիտասարդ կադրերով: Մասնագիտությամբ բուժքույր Վարդանուշ Դալլաքյանը հրշեջ-փրկարարական ջոկատի պարամեդիկ-փրկարար է, կրթությունը շարունակում է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում:


«Բոլորը չեն կարող կյանք փրկել, ինձ թվում է ես կարող եմ, սիրում եմ իմ գործը»:

Փրկարարները չգժգոհեցին իրենց ունեցած գույքից, սակայն ցանկացան ունենալ ջրի ավելի մեծ տարողությամբ մեքենաներ՝ հրդեհաշիջման աշխատանքներն արագ կազմակերպելու նպատակով: