• Ռադիոլուր
  • Ինչպես լսել
  • Ծրագիր
  • Կայքի քարտեզ
  • Կոնտակտ
  • English
  • Русский
  • Azərbaycanca
facebook
twitter
youtube
email
Հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ․ Կարեն Կարապետյան
Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրում
Թրամփը, ինչպես եւ նախորդ նախագահները, ասաց «Մեծ Եղեռն»
Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա
Ո՞վ է խոսել Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն
  • Սկիզբ
  • Քաղաքական
  • Հասարակություն
  • Վերլուծական
  • Միջազգային
  • Տնտեսական
  • Մշակույթ
  • Սպորտ

Տեխնիկական բոլոր թերությունները կշտկվեն.Դավիթ Հարությունյան

16:49, 17 Փտր 2017
Լիլիթ Մուրադյան
անջատված

տեղադրված 15.01-ին
լրացված 16.41-ին


Հինգ կուսակցությունների և չորս դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ընտրությունների առաջադրման փաստաղթերի համաձայն՝ համապետական ցուցակներում ընդհանուր ընդգրկված է 1539, իսկ տարածքային ցուցակներում՝ 1191 մարդ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Ըստ ցուցակների վերլուծության՝ տարածքային ընտրական ցուցակներով, որն ավելի շատ հայտնի է որպես ռեյտինգային ցուցակ, ամենաշատ թեկնածուներ առաջադրվել են Կոտայքի մարզում՝ 110 քաղաքացի: Ռեյտինգային ցուցակներով ամենաքիչ թեկնածուներ առաջադրվել են Արագածոտնում ու Տավուշում՝ յուրաքանչյուր մարզում 60 մարդ:

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2017/02/ARMINE-17-02.mp3

 

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասում է, որ տեխնիկան բոլոր թերությունները կապված ընտրությունների ընթացակարգի հետ լուծված են լինելու:

Այս խոստումից հետ Դավիթ Հարությունյանը ներկայացնում է, թե ինչ թերություններ են արձանագրվել Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝  ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները փորձարկելու ժամանակ:

«Խնդիրների առաջին խումբը վերաբերում է վերահսկողությանը: Օրինակ, կրկնակի քվեարկության ժամանակ կարմիր նշան է ցույց տալիս, իսկ եթե սխալ տեղամաս է, դեղին լույս է վառվում: Անհրաժեշտություն կար, որ այդ նշանները մեծացվեն: Դիտորդների առաջարկով լույսը վառվելիս կհնչի նաեւ ձայնային ազդանշանը: Եթե անձնագիրը խազով է կամ մաշված, սարքը չի կարդում, առաջարկություն եղավ, որ կրկին ձայնային ազդանշան լինի»:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Հայաստանում առաջին անգամ փորձարկվեցին տեխնիկական սարքավորումները: Այսպես, ապրիլի 2-ին ընտրողը մոտենալու է մասնագետին, ներկայացնելու անձը հաստատող ցանկացած փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ կենսաչափական անձնագիր: Մասնագետը փաստաթուղթն անցկացնելու է սարքի միջով եւ ընտրողի տվյալները հայտնվելու էն էկրանին, դրանից էլ պարզ է դառնալու` ընտրողն առաջին անգա՞մ է մասնակցում քվեարկությանը, եկել է կրկնակի՞ քվեարկության, թե՞ ընդհանրապես այդ տեղամասի ընտրող չէ:

Եթե ընտրողն իսկապես եկել է առաջին անգամ քվեարկության, էկրանին կանաչ լույս է վառվելու, ընտրողից վերցվելու է մատնահետք, որից հետո սարքն արդեն կտպի կտրոնը, որի միջոցով էլ անձը կմասնակցի քվեարկությանը: Կտրոնի վրա պատկերված է տվյալ անձի լուսանկարը: Եթե ընտրողը եկել է կրկնակի քվեարկության, կարմիր լույս է վառվելու էկրանին եւ մասնագետը պարտավոր է անմիջապես ոստիկանություն հրավիրել: Եթե պարզվում է, որ անձը տվյալ ընտրական տեղամասի ընտրող չէ, դեղին լույս է վառվելու, որից հետո անձը պարտավոր է լքել տարածքն ու գնալ ընտրության այնտեղ, որտեղ հաշվառված է:

Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ նշում է, որ ընտրական գործընթացի իրազեկման աշխատանքները դեռ շարունակվում են. կլինեն նոր ուղեցույցներ, նոր պաստառներ բոլոր տեղամասային կենտրոններում, որոնք նախատեսված կլինեն ընտրական գործընթացների մասնակիցների` վստահված անձանց, դիտորդների, թեկնածուների, կուսակցությունների, ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Մուկուչյանը նաև ներկայացրեց քվեատուփի նոր մշակված նմուշային տարբերակը, ասաց, որ շատ էին խնդիրները` կապված արկղի տեղադրման վայրի հետ, թե որտեղ են գցվելու չօգտագործված քվեաթերթիկները: Բայց օրենքը հստակ սահմանել է՝ չօգտագործված քվեաթերթիկների համար  նախատեսված  առանձին արկղը պետք է  լինի քվեատուփի մեջ։

Իսկ արդյո՞ք անփոփոխ  կմնա ընտրությունների անցկացման օրը։ Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս պահին նոր բան ասել չի կարող, քանի որ հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցումը, այն ժամանակ էլ կսկսվեն քննարկումները։

[fbcomments]

Վերջին լուրեր

Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը

00:13, 25 Ապր 2018

Տեղի են ունեցել Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցները Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ

00:11, 25 Ապր 2018

Հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ․ Կարեն Կարապետյան

00:06, 25 Ապր 2018

Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրում

00:03, 25 Ապր 2018

Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

23:42, 24 Ապր 2018

Թրամփը, ինչպես եւ նախորդ նախագահները, ասաց «Մեծ Եղեռն»

23:38, 24 Ապր 2018

Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա

23:31, 24 Ապր 2018

Ո՞վ է խոսել Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն

19:03, 24 Ապր 2018

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում (տեսանյութ)

18:58, 24 Ապր 2018

Լուռ, դանդաղ քայլերով ընթացող երթ

18:37, 24 Ապր 2018

Դիտել բոլոր լուրերը

Լուրերը նկարներում

Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը

Տեղի են ունեցել Կարեն Կարապետյանի հեռախոսազրույցները Ղազախստանի և Բելառուսի վարչապետների հետ

Հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ․ Կարեն Կարապետյան

Որոնում

Բջջային հավելված

Կապը մեզ հետ

Հայաստանի Հանրապետություն
Երևան 25, Ալեք Մանուկյան 5, Ռադիոտուն
Հեռ.00 37410 570970
Ֆաքս 00 37412 570007

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է: Էջին վերաբերող հարցերով դիմել [email protected]: Գովազդի տեղադրման համար դիմել [email protected]:

Ռադիոլուր

24.04.2018 հիմնական թողարկում

19:10, 24 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում մաս 2

21:31, 23 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում մաս 1

21:17, 23 Ապր 2018

21.04.2018 հիմնական թողարկում

19:24, 21 Ապր 2018

20.04.2018 հիմնական թողարկում

19:47, 20 Ապր 2018

Արևմտահայերեն լուրեր

24.04.2018-ի թողարկում

14:37, 24 Ապր 2018

23.04.2018-ի հատուկ թողարկում

17:33, 23 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում

14:32, 23 Ապր 2018

20.04.2018-ի թողարկում

14:25, 20 Ապր 2018

19.04.2018-ի թողարկում

14:25, 19 Ապր 2018

Մեր գործընկերները




© 2003-2014 Հայաստանի Հանրային Ռադիո