• Ռադիոլուր
  • Ինչպես լսել
  • Ծրագիր
  • Կայքի քարտեզ
  • Կոնտակտ
  • English
  • Русский
  • Azərbaycanca
facebook
twitter
youtube
email
Բանակցությունների 2-րդ փուլը՝ վաղը 12․00-ին
Կարապետյան- Պուտին հեռախոսազրույցում ընդգծվել է ճգնաժամի կարգավորումը 2017- ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա
Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում կատարում է իր պարտավորությունները
ՀՀԿ-ն կառաջադրի՞, թե՞ կպաշտպանի
Էդվարդ Նալբանդյանը Սերգեյ Լավրովի հետ քննարկել է շփման գծում տիրով իրավիճակը
  • Սկիզբ
  • Քաղաքական
  • Հասարակություն
  • Վերլուծական
  • Միջազգային
  • Տնտեսական
  • Մշակույթ
  • Սպորտ

Ինչ ներդնի ու ինչ ստանա շարքային քաղաքացին արեւային կայանից

17:36, 13 Դկտ 2017
Լիլիթ Մուրադյան
անջատված

Այսօր Արմավիրում բացվել է արեւային երկրորդ կայանը՝ մեկ մեգավատ հզորությամբ։ Կայանի բացման արարողությանը դեռ կանդրադառնանք, սակայն այս իրադարձությունը առիթ է՝ խոսելու Հայաստանում արեւային էներգետիկայի զարգացման հեռանկարի մասին։

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի սպասվող փոփոխությունները ոգեւորել են արեւային էներգետիկայի ոլորտում գործող ընկերություններին: Նրանք սա դիտարկում են այլընտրանքային էներգետիկայի զարգացման կարեւոր քայլ:

Իսկ ոլորտի պետական պատասխանատուները մանրամասնում են, թե որոնք են լինելու հիմնական փոփոխությունը: Արեւի հաշվին հոսանքի ծախսը 40-50 տոկոսով կրճատելու, ապա մոտ երկու տասնամյակ անվճար հոսանք ունենալու բանաձեւը «Ռադիոլուրն» է փորձել պարզել:

 

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2017/12/LIANA-13.mp3


Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս, որ ցանկացած անհատ կամ ընկերություն իր կարիքների համար առանց հարկերի եւ լիցենզիայի ունենա մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային սեփական կայանը: Խորհրդարանն այժմ քննարկում  է այդ հզորությունն ավելացնելու ու 500 կՎտ-ի հասցնելու օրինագիծը: Սա արդեն խոշոր սպառողների համար է լավ նորություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող և էներգետիկայի բաժնի պետ Դանիել Ստեփանյան:

Ընդ որում՝ ամառային ամիսներին, երբ արեւային կայաններով հոսանքի արտադրությունը շատ է, իսկ սպառումը՝ քիչ, արտադրածի ավելցուկը կարող է տրամադրել ՀԷՑ-ին, իսկ ձմռան անարեւ ամիսներին հետ ստանալ՝ այդպիսով ծածկելով ու մի քանի տասնյակ տոկոսով կրճատելով ջեռուցման հսկա ծախսերը: Այս մեխանիզմը արեւային կայան ունեցողի գործն էապես հեշտացվել է մեկ այլ առումով էլ: Ավելցուկ էներգիան կուտակելու համար այլեւս մարտկոցների եւ կուտակիչների վրա ծախսի կարիք չի լինի: Ստեփանյանը հաշվարկում է՝

« Մոտ 4 հոգանոց ընտանիքի համար 2-5 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայանը թույլ կտա զգալիորեն ծածկել հոսանքի սպառումը սեփական հոսանքի արտադրությամբ, իսկ 500 կՎտ հզորությունը թույլ կտա, որպեսզի, օրինակ, գյուղատնտեսական վերամշակող ձեռնարկությունները կիրառեն նման տեխնոլոգիա»:

Արեւային պանելներ արտադրող ընկերություններից մեկի կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանը «Ռադիոլուր»-ի խնդրանքով մանրամասնում է՝ ինչ գումար պետք է ներդնի շարքային ընտանիքն ու ինչ ստանա փոխարենը՝ արեւային կայանի տեղադրմամբ:

«Կոպիտ հաշվարկով՝ եթե միջին ընտանիքն ամսական ծախսում է մոտ 8 հազար դրամ որպես էլեկտրաէներգիայի վարձ, ապա 1.5-2  կՎտ հզորությամբ կայան տեղադրելը կփակի իր ողջ էլեկտրաէներգիայի ծախսը: Դրա համար հարկավոր կլինի մոտ 2 հազար դոլարի ներդրում, դեռ մի քիչ էլ պակաս, որպեսզի 5-7 տարուց արեւային կայանն ամբողջությամբ անցնի իր սեփականությանը, իսկ դրանից հետո՝ 20-25 տարի եւ ավելի դրա արտադրած հոսանքը սպառի անվճար»:

Արեւային տեխնոլոգիաների ոլորտում այսօր Հայաստանում գործում է լիցենզավորված 12 ընկերություն: Արևային տեխնոլոգիաների մեկ այլ ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Օխանյանը շեշտում է՝  ոլորտը կարգավորող օրենսդրական լուծումները նպաստավոր են ու ենթադրում են ոչ միայն գործող ընկերությունների, այլեւ այդ տեխնոլոգիաներով հետաքրքրվող անձանց թվի ավելացում: Միայն թե իրազեկումն ու վստահությունն են դեռ պակաս: Օխանյանն էլ իր հաշվարկներն ունի՝ կրկին լավատեսական:

«Մեր շուկայական պայմաններում մեր աշխատուժով 1 կՎտ հզորության տեղադրումն արժենում է 800-850 դոլար, որն անցյալ տարվա համեմատ բավականին էժանացել է: 2010-ին 1կՎտ-ն աշխարհում արժեր 5000 դոլար»:

Ի դեպ՝ ոլորտի զարգացման ու արեւային կայանների հանդեպ հետաքրքրության մեծացումը հետաքրքրել է նաեւ բանկերին: Դրանք արդեն էժանացրել են ոլորտին տրամադրվող վարկերը: Վարկերից խուսափող քաղաքացիներին ոլորտի մասնագետները ներկայացնում են հստակ հաշվարկներ ու փաստում՝ արեւային կայանի տեղադրմամբ հոսանքի ծախսի ամսական 30-50 տոկոս խնայողություններով կարող եք մարել վարկը՝ 5-7 տարում արեւային կայանի արժեքը վճարելով, իսկ հետագա 20-25 տարում սպառել արեւային էներգիան անվճար: Սա, ասում են, գովազդ չէ, սովորական հաշվարկ է ու մեր երկրի էներգետիկ անկախության ուղին:

[fbcomments]

Վերջին լուրեր

Երուսաղեմը՝ այս պահին (տեսանյութ)

22:08, 26 Ապր 2018

Բանակցությունների 2-րդ փուլը՝ վաղը 12․00-ին

21:09, 26 Ապր 2018

Կարապետյան- Պուտին հեռախոսազրույցում ընդգծվել է ճգնաժամի կարգավորումը 2017- ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա

19:56, 26 Ապր 2018

Մոսկվան Երևանի հետ հարաբերություններում կատարում է իր պարտավորությունները

19:04, 26 Ապր 2018

Հեղափոխության երկրորդ փուլի կարեւորությունը. մեկնաբանում է Լեւոն Շիրինյանը

18:54, 26 Ապր 2018

Դպրոցներն աշխատում են, բայց ոչ՝ բնականոն

18:45, 26 Ապր 2018

Հայաստանը «կվարակի՞» Ռուսաստանին

18:41, 26 Ապր 2018

ՀՀԿ-ն կառաջադրի՞, թե՞ կպաշտպանի

18:36, 26 Ապր 2018

Արցախի նախագահն այցելել է Մայր Աթոռ և Գարեգին Բ կաթողիկոսի հետ քննարկել ներհայաստանյան իրավիճակը

18:02, 26 Ապր 2018

Կառավարությունն այս կազմով հանդիպեց վերջին անգամ

17:43, 26 Ապր 2018

Դիտել բոլոր լուրերը

Լուրերը նկարներում

Երուսաղեմը՝ այս պահին (տեսանյութ)

Բանակցությունների 2-րդ փուլը՝ վաղը 12․00-ին

Կարապետյան- Պուտին հեռախոսազրույցում ընդգծվել է ճգնաժամի կարգավորումը 2017- ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա

Որոնում

Բջջային հավելված

Կապը մեզ հետ

Հայաստանի Հանրապետություն
Երևան 25, Ալեք Մանուկյան 5, Ռադիոտուն
Հեռ.00 37410 570970
Ֆաքս 00 37412 570007

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է: Էջին վերաբերող հարցերով դիմել [email protected]: Գովազդի տեղադրման համար դիմել [email protected]:

Ռադիոլուր

26.04.2018 հիմնական թողարկում

19:31, 26 Ապր 2018

25.04.2018 հիմնական թողարկում

19:55, 25 Ապր 2018

24.04.2018 հիմնական թողարկում

19:10, 24 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում մաս 2

21:31, 23 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում մաս 1

21:17, 23 Ապր 2018

Արևմտահայերեն լուրեր

26.04.2018-ի թողարկում

14:23, 26 Ապր 2018

25.04.2018-ի թողարկում

14:31, 25 Ապր 2018

24.04.2018-ի թողարկում

14:37, 24 Ապր 2018

23.04.2018-ի հատուկ թողարկում

17:33, 23 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում

14:32, 23 Ապր 2018

Մեր գործընկերները




© 2003-2014 Հայաստանի Հանրային Ռադիո