• Ռադիոլուր
  • Ինչպես լսել
  • Ծրագիր
  • Կայքի քարտեզ
  • Կոնտակտ
  • English
  • Русский
  • Azərbaycanca
facebook
twitter
youtube
email
Ո՞վ է խոսել Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն
Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում (տեսանյութ)
Լուռ, դանդաղ քայլերով ընթացող երթ
Հազարավոր որբերի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնում
Ներկայացվել են «Ավրորայի» hերոսները
  • Սկիզբ
  • Քաղաքական
  • Հասարակություն
  • Վերլուծական
  • Միջազգային
  • Տնտեսական
  • Մշակույթ
  • Սպորտ

2017-ին ՀՀ և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսով. վարչապետ

16:29, 20 Մրտ 2018
Լիլիթ Մուրադյան
անջատված

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին 2013թ. դեկտեմբերից ի վեր կատարած աշխատանքի, հայ-իտալական հարաբերություննեի զարգացմանը նպաստելու համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: Վարչապետը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը քաղաքական, մշակութային ոլորտներում և կարևորել տնտեսական կապերի խորացմանն ուղղված քայլերը: «Այս առումով ունենք շատ ավելի մեծ ներուժ, քան իրացնում ենք: 2017 թվականին Հայաստանի և Իտալիայի միջև արձանագրվել է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, հույս ունենք, որ աճը կշարունակվի նաև ձևավորված միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության արդյունքում», — նշել է կառավարության ղեկավարը:

ՀՀ վարչապետը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը նաև Հայաստան-Եվրամիություն շրջանակներում:

Դեսպան Ջովանի Ռիչուլին ևս շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին շրջանում հայ-իտալական հարաբերություններում նկատվում են բիզնես կապերի զարգացման լավ միտումներ: Դեսպանի խոսքով՝ հատկապես ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքի արդյունքում իտալացի գործարարների շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը: «Վստահ եմ, որ հետագայում այդ հետաքրքրությունը կբերի լավ արդյունքների»,- նշել է Ջովանի Ռիչուլին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու պետությունների համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկկողմ ավիաչվերթերի կազմակերպման հնարավորությանը, կարևորել անցած տարի իր առաջին նիստը գումարած միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:

[fbcomments]

Վերջին լուրեր

Ո՞վ է խոսել Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն

19:03, 24 Ապր 2018

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում (տեսանյութ)

18:58, 24 Ապր 2018

Լուռ, դանդաղ քայլերով ընթացող երթ

18:37, 24 Ապր 2018

Քաղաքական գործիչների գնահատականները՝ վարչապետի հրաժարականի վերաբերյալ

18:24, 24 Ապր 2018

Հազարավոր որբերի ճակատագիրն այդպես էլ անհայտ է մնում

18:16, 24 Ապր 2018

Ցեղասպանություն վերապրած 110 տարեկան տատիկը

18:06, 24 Ապր 2018

Ներկայացվել են «Ավրորայի» hերոսները

18:01, 24 Ապր 2018

Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյան

17:47, 24 Ապր 2018

Կարեն Կարապետյանը Ռուբեն Վարդանյանի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական իրավիճակը

17:42, 24 Ապր 2018

Ստեփանակերտում խոսել են օրվա խորհրդից

17:40, 24 Ապր 2018

Դիտել բոլոր լուրերը

Լուրերը նկարներում

Ո՞վ է խոսել Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն

Ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում (տեսանյութ)

Լուռ, դանդաղ քայլերով ընթացող երթ

Որոնում

Բջջային հավելված

Կապը մեզ հետ

Հայաստանի Հանրապետություն
Երևան 25, Ալեք Մանուկյան 5, Ռադիոտուն
Հեռ.00 37410 570970
Ֆաքս 00 37412 570007

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը Հայաստանի Հանրային Ռադիոյին պարտադիր է: Էջին վերաբերող հարցերով դիմել [email protected]: Գովազդի տեղադրման համար դիմել [email protected]:

Ռադիոլուր

24.04.2018 հիմնական թողարկում

19:10, 24 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում մաս 2

21:31, 23 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում մաս 1

21:17, 23 Ապր 2018

21.04.2018 հիմնական թողարկում

19:24, 21 Ապր 2018

20.04.2018 հիմնական թողարկում

19:47, 20 Ապր 2018

Արևմտահայերեն լուրեր

24.04.2018-ի թողարկում

14:37, 24 Ապր 2018

23.04.2018-ի հատուկ թողարկում

17:33, 23 Ապր 2018

23.04.2018 հիմնական թողարկում

14:32, 23 Ապր 2018

20.04.2018-ի թողարկում

14:25, 20 Ապր 2018

19.04.2018-ի թողարկում

14:25, 19 Ապր 2018

Մեր գործընկերները




© 2003-2014 Հայաստանի Հանրային Ռադիո