ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ արտահերթ ընտրություններ. hայացք դրսից
2018-12-09 18:19:17

Մառլենա Հովսեփյան
«Ռադիոլուր»


Ավելի քան 80 լրագրող 40 միջազգային լրավամիջոցներից լուսաբանում են ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Թվիթերի իր էջում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

0:00
0:00

Տեղում աշխատող լրագրողները հիմանկանում ներկայացնում են ռուսական և արևմտյան լրատվամիջոցները:

Աշխարհագրական ընդգրկումը ուշադրության տեսանկյունից  բավականին լայն է՝ բազում ռուսական, նաև արևմտյան՝ Ռոյթերս, Դոյչե Վելլե, ԲԻ-ԲԻ-ՍԻ, Ասոշիեյթիդ պրես, Ֆրանս պրես:

Ընտրություններին հետևում են նաև թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները:  

Գրեթե բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանել են Նիկոլ Փաշինյանի քվեարկության ընթացքը, ռուսական լրատվամիջոցներից մի քանիսն ուշադրություն են հրավիրել Սերժ Սարգսյանի քվեարկության  վրա՝ ընդգծելով, որ հեղափոխությունից հետո Հայաստանի երրորդ նախագահը առաջին անգամ է երևացել տեսախցիկների առաջ:

Բավականին հետաքրքրական հրապարակումներ և գլխագրեր կան այսօր արտասահմանյան մամուլում մեր ընտրությունների վերաբերյալ:

Մասնավորապես «Դոյչե վելլեի» ռուսական ծառայունը ծավալուն հոդված է հրապարակել՝ այն վերնագրելոբ հայկական ընտրությունների գլխավոր ինտրիգները,  փորձելով հասկանալ մասնակից ուժերի շանսերը և գլխավոր ինտրիգը համարելով, թե որ կուսակցությանն է բաժին հասնելու երրորդ տեղը:

«Հետհեղափոխական քվեարկությունը ամրագրելու է նոր քաղաքական լանդշաֆտը» վերտառությամբ հրապարակման մեջ «Եվրոնյուզը» համառոտ հիշեցնում է վերջին յոթ ամիսների ներքաղաքական ընթացքը, չմոռանալով նաև դեկտեմբերի 7-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալամավորման փաստը:

BBC-ն նույնպես հիշեցնում է հեղափոխությանը հաջորդած կարևոր ներքաղաքական զարգացումների մասին՝ մեջբերելով Հանրապետական կուսակցության անդամ, ընտրություններին որպես թեկնածու մասնակցող Արմեն Աշոտյանի տեսակետը, համաձայն որի երկրի բազմակուսակցական ժողովրդավարությունը վտանգում է «հետհեղափոխական էյֆորիան», ինչն էլ նա կանխատեսում է տեսնել քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:

Հետաքրքրական է Al Jazeera-ի անդրադարձը, լրատվամիջոցը գրում է, որ մայիսին «թավշյա հեղափոխություն» անելուց հետո, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այս ընտրություններով ամրապնդել իր դիրքերը:

Yahoo News-ը ևս գրում է, որ արտահերթ ընտրությունները Փաշինյանի համար իր իշխանությունն ամրապնդելու միջոց են: