ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արցախի ընտրած ուղին անկասելի է ու անշրջելի. Արցախի նախագահ Բակո Սահակյան
2018-12-10 11:04:58

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ` հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին: Այդ պատմական որոշումներն ընդունվեցին համաժողովրդական հանրաքվեների միջոցով՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին, օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան, ընդունվեցին միակամ ու միասնական:

Արցախցին կատարեց վճռորոշ ընտրություն՝ հօգուտ իր հողում անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ հավատարիմ մնալով օրենքի և մարդու իրավունքների անվերապահ գերակայությանը, ժողովրդավարության սկզբունքներին, համամարդկային ու ազգային արժեքներին»,-ասված է ուղերձում:
 

Նա ասել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու վճռական պահպանելու արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը:

«Այդ ուղին անկասելի է ու անշրջելի: Այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր պետականության շարունակական զորացման, ժողովրդի անվտանգության ապահովման, պաշտպանունակության հետևողական ամրապնդման, տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ»,- նշված է ուղերձում: