ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ ընտրություններին գրանցել է 63 էական խախտում. «Ականատես» դիտորդական առաքելություն
2018-12-10 12:00:43

«Ականատես» դիտորդական առաքելությունն ամփոփել է 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Քվեարկության օրվա նախապատրաստման և բուն քվեարկության գործընթացները հիմնականում համահունչ են օրենքին․ հաղորդվել է 63 էական խախտումների մասին՝ նշված է դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ «Ականատես»-ի քվեարկության նախապատրաստման և բուն քվեարկության գործընթացներն անցել են խաղաղ մթնոլորտում և Հայաստանի քաղաքացիները լիարժեք հնարավորություն են ունեցել իրացնել իրենց ընտրական իրավունքը։

«Ականատես»-ը դիտորդական առաքելություն է իրականացրել 2018 թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀ բոլոր մարզերում՝ Հայաստանի ամբողջ տարածքում գտնվող 300 ընտրական տեղամասերը դիտարկվել են մոտ 581 դիտորդի կողմից, ինչպես նաև ներգրավվել են շրջիկ դիտորդներից բաղկացած 52 թիմ և 41 դիտորդներ 37 տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Շրջիկ թիմերն ընտրության օրը այցելել են ընտրանքից դուրս գտնվող 503 ընտրատեղամաս։

Ընտրական հանձնաժողովների դիտորդները սկսել են իրենց աշխատանքը ժամը 20:00-ին։ Առաքելությանն աջակցել են Երևանի համակարգող կենտրոնում տեղակայված 30 իրավաբան և 30 օպերատոր։

Քվեարկության և փակման գործընթացներն ամբողջ հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անցել են խաղաղ և եղել են օրենքին համահունչ։ Դիտորդների դիտարկումների համաձայն, տեղամասային հանձնաժողովի անդամները մեծ մասամբ հետևել են քվեարկության համար նախատեսված ընթացակարգերին։ Տեղ են գտել քիչ թվով լուրջ խախտումներ և միջադեպեր։

«Ականատես»-ը ներկայացրել է այն դեպքերը, որոնք հնարավոր է լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա։ «Ականատեսը» ստացել է 63 հաղորդում քվեարկության գործընթացներին առնչվող կարևոր միջադեպերի մասին, որոնք ներկայացված են ստորև․

«Ականատես»-ի հաջորդ հաղորդագրությունը կհրապարակվի այսօր:

Տես նաև՝