Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ահաբեկչություն Ստրասբուրգում. զոհվել է 3 մարդ
2018-12-12 10:25:46

Ստրասբուրգում երեք մարդ է զոհվել՝ 12-ը վիրավորվել, սուրբծննդյան տոնավաճառում երեկ երեկոյան տեղի ունեցած հրաձգության հետևանքով՝ հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը: Հրաձգության ժամանակ վնասվածքներ ստացած կասկածյալին հաջողվել է փախուստի դիմել:

Ստրասբուրգի սուրբծննդյան տոնավաճառը, որը հնագույններից է Եվրոպայում և շատ հայտնի, այսօր չի աշխատելու: Քաղաքային իշխանություններն ի հիշատակ հրաձգության զոհերի այսօր սգո օր են հայտարարել: Անցորդների վրա կրակ էր բացել զինված մի տղամարդ: Զինվորականները փորձել էին նրան վնասազերծել, նույնիսկ հրազենային վնասվածք էին հասցրել, սակայն կասկածյալը, այնուամենայնիվ, կարողացել է փախուստի դեմել. նա տաքսի է առևանգել: