ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ներառական նորմերին ամենաշատը համապատասխանող դպրոցը Վանաձորում է
2019-01-11 18:00:02

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Արդեն 12 տարի գործում են քաղաքաշինության նորմերը, որոնք պետք է ապահովեն հաշմանդամ երեխաների համար դպրոց գնալու հարմարավետությունը։

«Թրանսփարենսի  Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը եւ «Հաշմանդամություն և ներառական զարգացում»  կազմակերպությունը Երևանի, Գյումրու  ու Վանաձորի 20 դպրոցներում փորձել են պարզել, թե ինչպես են այդ նորմերը կյանքի կոչվում։

0:00
0:00

Հաշմանդամների համար սահմանված քաղաքաշինության նորմերին ամենաշատը համապատասխանող դպրոցը գործում է Վանաձորում։ Նորմերը գործում են արդեն 12 տարի, իսկ այս դպրոցը դրանց համապատասխանում է ընդամենը 79 տոկոսով: 

Դպրոցների մատչելիությունը պարզելու համար «Հաշմանդամություն և ներառական զարգացում»  կազմակերպությունն այսօր ներկայացրել է հանրապետության խոշոր երեք քաղաքների 20 դպրոցներում իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Պարզվել է, որ դպրոցների մատչելիության տեսանկյունից Գյումրիում ու Վանաձորում պատկերն անհամեմատ ավելի լավ է, քան մայրաքաղաքում:

Եթե խոշոր քաղաքներում պատկերն այսպիսին է, դժվար չէ պատկերացնել, թե ինչ է կատարվում համայնքային դպրոցներում, որտեղ մատչելիության խնդիրն ընդհանրապես լուրջ չի ընկալվում տեղական մարմինների կողմից:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի  հետազոտությունների համակարգող  Դիանա Տեր-Ստեփանյանն ասում է՝ հիմնական խնդիրն այստեղ օրենքի կիրառումն է:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի  տեղակալ Անահիտ Հախումյանը ևս առաջին հերթին ընդգծում է օրենքի ու պահանջված նորմերի անտեսումը: Խնդրի կարևորության գիտակցումն ու պատասխանատվության բացակայությունն այս ոլորտում ակնհայտ է, ինչպես ակնհայտ է պետության կողմից վերահսկողական առավել արդյունավետ մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը:

Պաշտոնյայի բնորոշմամբ՝ հանրության բոլոր խմբերի համար միջավայրը պետք է լինի հարմար, անվտանգ ու մատչելի: Դա ապահովելու խնդիրը պետությանն ու հանրության յուրաքանչյուր անդամինն է: