ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեքենա ներկրորղները պահանջում են ՊԵԿ նախագահի հրաժարականը
2019-01-11 18:06:06

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մեքենա ներկրողները դժգոհ են ՊԵԿ մաքսային քաղաքականությունից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հանդիպելու ցանկությունն ու բողոքի ձայնը նրանց այսօր ոչ թե կառավարություն, այլ՝ Բրազիլիայի հրապարկ էր տարել:

Հավաքվել են, դժգոհել:  Այս ընթացքում նրանց խոսքում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ հեղափոխության օրերին կանգնած են եղել կառավարություն ձեւավորած ուժերի կողքին, այժմ՝ հերթը կառավարությանն է:

Մեքենա ներկրողները  պահանջել  են ՊԵԿ նախագահ  Դավիթ Անանյանի հրաժարականն ու  ընդունել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ  Էդգար Պետրոսյանի՝ բողոքի ավտոերթը մի քանի օր հետաձգելու առաջարկը:

0:00
0:00


Բրազիլիայի հրապարակն այսօր մարդաշատ էր: Այստեղ   Ճանապարհային ոստիկաններն ու  ավտոներկրողներն էին: Վերջիններս դժգոհ են մաքսային  փոփոխություններից, հունվարի 1- ից  ներդրված մեքենաների մաքսազերծման նոր կարգից, ինչպես նաև օրենսդրական այն փոփոխություններից, որոնցով  երկրորդ մեքենա ներկրելիս իրենք ԱԱՀ են վճարելու։

Արդյունքում, ինչպես ներկրողներն են խոստովանում, մեքենաների վաճառքը ձեւակերպում են որպես նվիրատվություն։ Այժմ հարկային մարմինները փորձում են պարզել, թե ինչ նվիրատվության մասին է խոսքը։

Բողոքողները խոստովանում են՝  տարիներ շարունակ  օրենքի դաշտում չեն աշխատել:

Բարեկամները, ծանոթներն ու հարևանները դժվարությամբ են համաձայնել, որպեսզի իրենց անուններով մեքենաներ ներկրվեն, համաձայնել են, ու այժմ՝ խնդրի առջև կանգնել:

Շուկան հնարավոր չէ վերահսկել՝ ասում են ներկրողները, դժգոհ են մաքսազերծման  փոփոխություններից: 

Դժգոհությունը մաքսազերծման արժեքի փոփոխությամբ է պայմանավորված: Մաքսային ձևակերպումները կատարվում են  հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

ՊԵԿ- ում առաջնորդվում են կողմնորոշիչ գներով: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձանագրում է՝ քաղաքացին կարող է  իրենց ներմուծած հաշվիչով համապատասխան տեղեկություն ստանալ: 

Անանյանն ասում է՝ կան կազմակերպություններ, որոնք քաղաքացիներին  օգնում են ինվոյիսներ կեղծել

Ավտովարորդներ- ՊԵԿ հակամարտությունը հասավ նրան, որ ավտովարորդները Դավիթ Անանյանի հրաժարականն են պահանջում: Առաջարկում են չեղարկել տուգանքները, մաքսային համաներում հայտարարել: Բոլոր առաջարկները  վարչապետի պաշտոնակատարի հետ կքննարկեն: Թե երբ՝ չգիտեն:  

Որոշեցին՝ կսպասեն մինչև չորեքշաբթի։ Եթե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը չկայանա, հինգշաբթի կհավաքվեն կառավարության շենքի մոտ:

Այս ընթացքում նրանց խոսքում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ հեղափոխության օրերին կանգնած են եղել կառավարություն ձեւավորած ուժերի կողքին, այժմ՝ հերթը կառավարությանն է: