Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
8+2+1. ԱԺ հանձնաժողովները բաշխված են
2019-01-15 19:03:44

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այսօր ավարտել է ԱԺ ղեկավար ղեկավար կազմի ընտրությունը և անցել մշտական հանձնաժողովների ձևավորմանը: ԱԺ փոխնագախահներ են ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահի երրորդ՝ ընդդիմադիր տեղակալի պաշտոնը ստանձնել է  ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: Այսպիսով, հանգուցալուցվել է երեկվանից սկսված բանավեճը, թե որ խմբակցությունն է ավելի ընդդիմադիր:

Հանգուցալուծմանը «Լուսավոր Հայաստանն» այնքան էլ համաձայն չի եղել, բայց Մանե Թանդիլյանը Վահե Էնֆիաջյանին շնորհավորել է:

Պատգամավորներն այսօր  որոշել են նաև, թե քանի հանձնաժողով պետք է գործի 7-րդ գումարման Ազգային ժողովում և ովքեր պետք է նախագահեն դրանք:

0:00
0:00

Խորհրդարանական մեծամասնությունը նախապես հայտարարել էր, որ պաշտպանելու է ընտրողների ավելի մեծ քվե ստացած ուժի՝ ԲՀԿ-ի թեկնածուին, սա, սակայն, մյուս ընդդիմադիր ուժին՝ «Լուսավոր Հայաստանին» չխանգարեց «կռիվ տալ» մինչև վերջ:

Էդմոն Մարուքյանն այսօր քվեարկությունից առաջ էլ կրկնեց՝  իրենք խորհրդանշական առաջադրում չեն արել, իսկապես կարծում են, որ Մանե Թանդիլյանը ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի լավագույն թեկնածուն է և որ  իրենց կռիվը ԲՀԿ-ի հետ չէ:


Չնայած այս վստահեցումներին, Բարգավաճը միևնույնն է կարծում էր,  որ Լուսավորի կռիվը հենց իրենց հետ է և այն ով է ավելի ընդդիմադիր թեմայի շուրջ է:

Նաիրա Զոհրաբյան.  «Կներեք, բայց «քասթինգ դեֆիլե  է սկսվել, թե ով է ավելի  ընդդիմադիր թեմայով: Եթե դուք այդ քասթինգին պատրաստվում եք մասնակցել, մեզ հանեք այդ ցուցակից»:   

Էդմոն Մարուքյան. ««Քասթինգ դեֆիլեն» չգիտեմ ինչ ա, տիկին Զոհրաբյան, դուք կիմանաք, բայց Ձեզ կոչ եմ անում մեր ելույթներին չպատասխանել»։

ԲՀԿ-ից սակայն պատասխան հնչեց:

«Ուզում եմ մեկ-երկու բան ասել մեր կլասիկ պատգամավորին»:

Պահը պատմական էր, քանի որ պատգամավորական գործունեության 16 տարիների ընթացքում առաջին անգամ Գագիկ Ծառուկյանը մոտեցավ Ազգային ժողովի ամբիոնին և ելույթ ունեցավ:

ԲՀԿ խմբակցության ղեկավարն ի դեպ 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենափորձառու պատգամավորն է. նա օրենսդիրում է    2003 թվականից:

Ծառուկյանին խոսել ստիպեցին Մարուքյանի դիտարկումները:

«Ասում է՝ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա, ինքը չլիներ, ես կլինեի 2-րդը, դե «Իմ քայլին» էլ, կարելի է ասել, չլիներ, կլինեինք առաջինը: Մենք այստեղ թշնամիներ չենք, թող հարցն ու խնդիրը ներկայացնեն, որն ավելի լավ ու օգտակար կլինի, կյանքի կոչենք»։

Մարուքյան. «Եթե մենք չհաղթահարենք բարիերները, մենք կարող է չունենանք ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ:

Լուսավոր Հայաստանը արգելքները չհաղթահարեց, Էդմոն Մարուքյանը քվերակությունը խայտառակ որակեց, բայց ԲՀԿ-ից ընտրված Վահե Էնֆիաջյանը ոչ միայն շնորհավորեց  Մանե Թանդիլյանին, այլ նաև գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց:


Նրանց համագործակցությունն առաջիկայում ավելի սերտ կլինի, քանի որ Թանդիլյանը պատրաստվում է ղեկավարել ԱԺ առանցքային հանձնաժողովներից մեկը: Սա խորհրդարանական մեծամասնության փոխզիջումն էր ԼՀԿ-ին՝ փոխխոսնակի ընտրության հարցում չստացված աջակցության դիմաց:

Հանձնաժողովը, որի ղեկավարումը կտրվի Լուսավոր Հայաստան խմբակցությանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերին է: Նախագահը կլինի Մանե Թանդիլյանը: ԼՀԿ-ն կունենա մեկ  հանձնաժողով, ԲՀԿ-ն կունենա 2-ը՝   2-ն էլ նոր հանձնաժողովեր են մարդու իրավունքների և հանրային հարցերի, որն առանձնացել է պետաիրավականից, այն կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, և տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի, որը կգլխավորի Միքայել Մելքումյանը:

Այս հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությունը  հեղինակները պայմանվորում  են ԵԱՏՄ անդամ պետությունների,  Իրանի և Վրաստանի հետ համագործակցության հետագա խորացման, ԵԱՏՄ պայմանագրի շրջանակներում օրենսդրության ներդաշնակեցման անհրաժեշտությամբ:

ԱԺ մյուս 8 հանձանոժողվերը կնախագահեն մեծամասնության ներկայացուցիչները: