ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անպատժելիության մթնոլորտում որևէ խաղաղություն լինել չի կարող. փորձագետ
2019-01-17 17:46:09

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

1990 թվականին Բաքվում ապրող հայերի համար հունվարի 13-19-ը հիշվում է որպես սեւ հունվար: Ոչ պաշտոնական տվյալներով` մեկ շաբաթվա ընթացքում ամենադաժան ճանապարհներով սպանվեց ավելի քան 500 մարդ, Բաքվի հայկական համայնքն ամբողջությամբ ոչնչացվեց, հազարավորներ լքեցին քաղաքը՝ թողնելով նյութական մեծ կարողություն:

Տեղի ունեցած ոճրագործությունից  29 տարի անց  Ադրբեջանի Հանրապետությունն արածի համար պատասխան տալու միտք անգամ չունի:

Մշտապես հայտարարվում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին, այնինչ խաղաղության մասին բոլոր դիվանագիտական պայմանավորվածությունները  խախտում են քաղաքացիական, ամենօրյա սահմանային կրակոցների ձայները:

0:00
0:00

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կայացած հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը:

Այսպիսի պաշտոնական հայտարարություններ երկու երկրների գլխավոր դիվանագետների հանդիպումներից ստացվում են ավելի քան երկու տասնամյակ:

Ինչպե՞ս հայ ու ադրբեջանցի հասարակություններին նախապատրաստել խաղաղության, երբ Ադրբեջանը հայերի հանդեպ իր գործած որևէ ոճրագործության համար երբևէ պատասխան չի տվել:

Անպատժելիության մթնոլորտում որևէ խաղաղություն լինել չի կարող, վստահ է փորձագետ Գրետա Ավետիսյանը: Իր դիմագիծն ու գործելաոճը չփոխող Ադրբեջանի հետ պետք է խոսի պատրաստված, գիտակ ու բանիմաց հայ հասարակությունը:

Միջազգային բոլոր հարթակներում ադրբեջանական քարոզչամեքենայի ստի և կեղծիքի բացահայտումն ու իրականության ներկայացումը Հայաստանի համար պետք է լինի պետական ծրագիր՝ կարծում է տարիներ շարունակ Բաքվի եւ Սումգայիթի ցեղասպանությունների դատապարտմամբ զբաղվող, «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար  Մարինա Գրիգորյանը:

Ադրբեջանին պատասխանատվության ենթարկվել կատարածի համար, դժվար է, բայց ոչ անհնար: Վերջին տարիներին այս հարցով մեծ գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում բնակվող բաքվեցի հայ փախստականները:

Իր խոսքը Գրիգորյանն ամփոփեց շեշտելով, որ Ադրբեջանը պետք է ապաշխարի և ընդունի իր գործած մեղքերը։ Առանց այդ ապաշխարանքի ու ճանաչման ժողովուրդների միջև համերաշխության մասին խոսք լինել չի կարող: