ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերադարձ Հայաստան. գործընթացը սկսված է
2018-11-08 18:41:50

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

2020թ-ից  ՀՀ քաղաքացիների համար կսկսի գործել ԵՄ անդամ երկրներ այցելելու  վիզային ազատ ռեժիմը՝ ԱԺ-ում օրերս հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ հստակեցնելով, որ այդ ժամկետը նախատեսված է ՀՀ -ԵՄ համաձայնագրով:

Ըստ նրա՝ շուտով Հայաստան կժամանի հատուկ գնահատման առաքելությունը, ինչի արդյունքում կմշակվեն այն քայլերն ու ծրագրերը, որոնց միջոցով  ՀՀ-ԵՄ համաձայնագրի այս կետն իրականություն կդառնա:

«Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի Հայաստանի ծրագրով» նախատեսվում է հակառակ գործընթացի խրախուսում:  Ծրգիրը  նպատակ ունի աջակցել Հայաստան վերադարձողներին կամ վերադարձվողներին :  

ԵՄ ոչ միայն վիզային ռեժիմի ազատականացման ուղղությամբ է աշխատանք տանում,  այլև փորձում է նպաստել  եվրոպական երկրներից հայերի վերադարձի կազմակերպմանն ու վերաինտեգրմանը: Նպատակը  միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացմանն աջակցելն է:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ասում է ` անհատական մոտեցում է դրսևորվելու յուրաքանչյուր վերադարձողի նկատմամբ:

«Պետք է կատարվի կարիքների գնահատում»:

Մոտավորապես1800 եվրո մեկ անձի դեպքում՝ յուրաքանչյուրին ըստ իր կարիքների«Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագրով աշխատելու են թե՛ վերադարձող, և թե՛ վերադարձվող անձանց հետ, վերաինտեգրման կարիք ունեն բոլորը: Արմեն Ղազարյանը  տեղեկացրեց, որ ռեադմիսիոն համաձայնագրի գործարկման արդյունքում մեծացել է ոչ ինքնակամ վերադարձողների թիվը: Վերադարձվում են հիմանականում Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդեռլանդներից:

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրան խոսում է ծրագրով նախատեսված ֆինանսավորման ու ակնկալվող վերադրձողների թվի մասին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ մեծ ոգևորություն կա, որ դառնում են «Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի Հայաստանի ծրագրով» այդ մեծ գործընթացի մասնակիցը:

Հաշվի առնելով հանգամանքը, թե  որ  տարածաշրջանում է  գտնվում Հայաստանը, կարող են տեսանելի ռիսկեր լինել՝ ասում է Վաչե Տերտերյանը: Նրա կարծիքով,  անհրաժեշտ է պատրաստ լինել ընդհանուր հարթակներում  մարտահրավերների դեմ միասին  աշխատելուն:

0:00
0:00