ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բարեփոխումների անհրաժեշտություն՝ կրթական ոլորտում
2018-11-08 19:26:22

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

Կրթության ոլորտին հատկացվող բյուջեն 2019 թվականին կավելանա 6.8 տոկոսով: Սակայն սրան զուգահեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում կլինեն օպտիմալացումներ:

Կրթօջախներում հաճախելիության խնդիրներին է անդրադարձել կրթության փորձագետ Սերոբ խաչատրյանը:

Որո՞նք են տարբեր կրթօջախներ հաճախելիության խնդիրների և բուհերում օպտիմալացման  պատճառները:

 

Ես՝Մարիամ Թադևոսյանս, դիմում եմ Ձեզ իմ և և դասընկերներիս կողմից խնդրանքով, որպեսզի արձակուրդների և դասերի ժամանակահատվածները համահարթեցվեն: Այսինքն՝ ոչ թե գործի ներկայիս անարդար 3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր համակարգը, այլ՝ 6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր տարբերակը:

Նամակի հասցեատերը կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն է, իսկ հեղինակը՝ երրորդ դասարանի աշակերտուհի: Պաշտոնյան իրեն ուղղված նամակին  պատասխանել է.

Անպայման կքննարկենք, բայց ոչինչ չեմ խոստանում:

Ինչու՞ են խուսափում դպրոց և ոչ միայն այս կրթօջախ հաճախումներից:  Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը երևույթն այսպես է բացատրում: Կրթության համակարգում վաղուց փոփոխություններ չեն եղել, իսկ աշակերտներն ու ուսանողները ֆիզիոլոգիապես աճել են ու նրանց համար դասավանդման հին մեթոդներն անհետաքրքիր են:

«Կա երկու տարբերակ:  Պետք է կրճատենք ուսման տևողությունը կամ  պետք է փոխենք  բուհերի աշխատելաոճը»:

2019 թվականին կրթության և գիտության  ոլորտին հատկացվող  բյուջեն ավելանալու է 6.8 տոկոսով: Սրան զուգայհեռ բուհերում  հնարավոր են օպտիմալացումներ: Նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում բյուջեի քննարկումների ժամանակ նշել է, որ ուսումնասիրել են  Գերմանիայի փորձը, որը ևս ունեցել է նման ուռճացված բուհական համակարգ, սակայն 1990-ականներին գնացել է բարեփոխումների.

«Գերմանացի փորձագետները մեծ զարմանք ապրեցին, երբ իմացան, որ Հայաստանում ավելի քան 60 բուհ կա: Այս ուղղությամբ Գերմանիան եւս մեծ աջակցություն պետք է ցուցաբերի»,-ասել էր նախարարը:


Կրթական
համակարգը բարելավելու համար միանշանակ անհրաժեշտ են  փոփոխություններ, ասում է կրթության փորձագետը: Սակայն որքանո՞վ բուհերի օպտիմալացում կօգնի կրթության որակը բարձրացնելուն:

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այդ գործընթացը վաղուց պետք սկսված լիներ: Սկանդինավյան երկրներն ու Դանիան միասին չունեն այնքան բուհ, որքան Հայաստանում կա, իսկ դա նորմալ երևույթ չէ, ասում է զրուցակիցս:


«Սա ոչ նորմալ վիճակ է: Այն դեպքում, երբ մեր ուսանողների թիվը  քիչ է: Եվ նման պայմաններում 60-ից ավել բուհ ունենալը նորմալ չէ: Անպայման պետք է օպտիմալացվեն բուհերը՝ խոշորացնել, թողնել ուժեղները, ուժեղացնել մի քանի մասնավոր բուհեր, որոնք ունեն հեռանկար: Մնացածները պետք է դուրս մղել շուկայից,  անորակ ուսում են տալիս:  Եվ այդ պայմաններում իհարկե ուսման որակը կլավանա»:

Մասնավոր բուհերի առնչությամբ կրթության փորձագետը կարծում է, որ օպտիմալացումից բացի մյուս ճանապարհը դրանց փակումն է:  Սակայն կարծում է, որ  մարզային պետական բուհերը ոչ միայն պետք է պապանհել, այլև ուժեղացնել:

Բազմաթիվ ուսանողներ ֆինանսական խնդիրների պատճառով  չեն կարող Երևանում ստանալ բարձրագույն կրթություն: Նույնիսկ առաջարկում է խրախուսել մարզեր  դասավանդման մեկնող  դասախոսներին:

Իսկ ԵՊՀ  ռեկտորի կարծիքով՝ մարզային յուրաքանչյուր բուհի անհատական մոտեցում պետք է ցույց տալ: Որոշ վերապահումներ պետք է լինեն, սակայն դրանք էլ պետք է խոշորացվեն: Օրինակ Գյումրիում գործում  են  մի քանի մասնաճյուղեր, որոնց կարիքն այնքան էլ չկա: Դրանք պետք է միավորվենև լինեն մեկ խոշոր բուհի կազմում:  

0:00
0:00