ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սերգեյ Բոնդարենկոն 70 տարեկան է
2018-11-09 13:11:05

Այսօր իր ծննդյան 70-ամյակն է նշում հայկական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից Սերգեյ Բոնդարենկոն:

«Արարատ-73»-ի լեգենդար 7 համարը Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն, 1973 և 1975 թթ. գավաթակիր, ԽՍՀՄ առաջնությունում «Արարատի» կազմում անցկացրած խաղերի քանակով (392) ռեկորդակիր է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ջերմորեն շնորհավորում է Սերգեյ Բոնդարենկոյին, մաղթում նրան քաջ առողջություն և երկար տարիների կյանք:

Բոնդարենկոն «Արարատ-73» հաղթական թիմի ներկայացուցիչներից է, սակայն այժմ ապրում է ԱՄՆ-ում: Ծնվել է 1948 թվականին: Կիսապաշտպան է, ԽՍՀՄ սպորտի վարպետ: ԽՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի առաջնությունում Երեւանի «Արարատ»-ի կազմում հանդես է եկել 1967 թվականից: 1973 թվականին երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր է: Հանդես է եկել ԽՍՀՄ երիտասարդական եւ Օլիմպիական հավաքականների կազմում: Պարգեւատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է ռեկորդային` 392 խաղի, խփել` 32 գնդակ:

1973 թվականին Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը մրցակցության լորջ պայմաններում կարողացավ նվաճել Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը և ԽՍՀՄ գավաթը՝ մեր ժողովրդին պարգևել կրկնակի հաղթանակի բերկրանք ու հպարտության պահեր:

Հանրային Ռադիոն եւս միանում է շնորհավորանքներին։