ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՊՆ-ի կողմից զինծառայողի մահը թաքցնելու դեպքը կուսումնասիրվի
2019-02-11 19:06:46

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը ՊՆ-ի կողմից չհանրայնացնելու դեպքը հանձնաժողովն ու անձամբ ինքն առաջնահերթ կուսումնասիրեն։ Սա առաջին դեպքն է,  երբ ՊՆ թաքցնում  է  զինվորի մահվան դեպքը. արդյո՞ք սա կարող է  դառնալ նախադեպ ու այսուհետ չհրապարկվեն նման դեպքերը՝  ելնելով բանակցային գործընթացի անհրաժեշտությունից:

ԱԺ
պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար նույնպես զարմանալի է, թե ինչու  են  զինված ուժերը թաքցրել  պայմանագրային զինծառայողի մահվան  հանգամանքը: Քոչարյանը ասում է, որ  առաջնահերթության կարգով հանձնաժողովը ուսումնասիրելու է չհրապարկված դեպքի մանրամասները.

«Եթե ինչ-որ մեկը թերացել է, հանձնաժողովը հետամուտ կլինի դրա բացահայտմանը։ Նախկինում, եթե ուշանում էր մեկ-երկու օր, մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր կորուստների մասին: Այստեղ եթե ինչ-որ մեկը թերացել է, հանձնաժողովը հետամուտ կլինի դա բացահայտելու, բայց այստեղ արտառոց մի թաքցնելու բան չկար: Բացատրություն տրվել է, եթե չի տրվել, ապա մենք անպայման կուսումնասիրենք»:

Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել էր ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել: Միայն լրատվամիջոցներում տեղեկությունը հայտնվելուց հետո ՀՀ   պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ասել էր, որ  եթե այդ ժամանակ զինվորի մահվան մասին տեղեկությունը հրապարակվեր, հնարավոր է՝ քննությանը խանգարեր։

Իսկ  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան ավելի ուշ իր ՖԲ էջում գրեց,  որ Ամանորի գիշերը պայմանագրային զինծառայողի  մահվան մասին տեղեկություն չեն հրապարակել, բայց և  չեն թաքցրել։ ԱԺ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր   Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար նույնպես անակնկալ է եղել այս դեպքի չհրապարակումը, հետևաբար նա արդեն նամակով դիմել  է ՀՀ ՊՆ և  արցախյան կողմին:

Սա առաջին դեպքն է, երբ ՊՆ թաքցնում է  զինվորի մահվան դեպքը. արդյո՞ք սա կարող է  դառնալ նախադեպ ու այսուհետ չհրապարկվեն նման դեպքերը՝  ելնելով  բանակցային գործընթացի անհրաժեշտությունից, Քոչարյանը և Զոհրաբյանը բացառեցին:

Ի դեպ՝ պաշտպանության նախարարություն  պաշտոնական  հարցում ուղարկել  է  նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

0:00
0:00