ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հանքարդյունաբերության ոլորտը՝ աղետալի․ բնապահպաններն ահազանգում են, կառավարությունը՝ խոստատում
2019-02-19 18:21:34

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանքարդյունաբերոթյան ոլորտը Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ: Մինչ բնապահապաններն ահազանգում են բնապահպանական աղետի մասին, իսկ կառավարությունը  խոստանում է  պատասխանատու հանքարդյունաբերություն զարգացնել, Հայաստանը  ստանում է հերթական վճիռները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից: Վերջերս կայացված միանգամից 6 վճիռ վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին:

Օրերս  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացրել  «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց հայցի առնչությամբ: Եվրոպական դատարան ուղղված բողոքների հիմքում  2007թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի  կառավարության  ընդունած  որոշումն է, համաձայն որի՝ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքների հողերի նշանակության կատեգորիան փոխվել  է և թուլյատրվել  է  դրանց   օգտագործումը պետության կարիքների համար:

Որոշմամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ «Թեղուտ» ընկերությունը  իրավունք է ստացել գնելու ցանկում ներառված հողատարածքները:

Շնողի և Թեղուտի վիճարկել են իրենց հողատարածքների դիմաց վճարված գումարների հարցը: Սպառելով հայաստանյան դատական ատյանները ՝ դիմել են Եվրոպական դատարան: 6 առանձին վճիռներով ՄԻԵԴ-ը  Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է  երեք ամսվա ընթացքում ընդհանուր գումարով  66 700 եվրո  վճարել դիմող կողմին:

Օրերս Գնդեվազ համայնքի բնակիչներն էին հայտարարություն տարածել, նրանց մի մասը պատարստ է վերադարձնել  այն գումարները, որոնք Լիդիան Արմենիա ընկերությունն է իրենց վճարել՝ սեփական հողամասերի դիմաց:

Տնտեսական գաղութացում, Հայաստանում հանքարդյունաբերության  շուրջ ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրում  բնապահպան , Հանուն կայուն  մարդկային  զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Նա  Թեղուտի  վերագործարկումը վտանգավոր է   համարում:


«Մեզ համար առավել խնդիր է մետղայաին հանքերի հարցը, ոչ մետաղական կարելի է շահագործել, բայց ավելի
քաղաքակիրթ ձևով»:

«Ռադիոլուրի» զրուցակիցը «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ տնօրեն Արամ  Բաղդասարյանն է: Նա կարծում է, որ Թեղուտը պետք է սկսի շահագործվել.  «Կարևորը, որ հանքաքարին հասել են: Ինչը որ պիտի կտրեին, կտրել, վերջացրել են, հանքաքարն այժմ այսպես ասենք ոտքերի տակ դրված է, սա և պետությանն է օգուտ, և բոլորին, եթե շահագործվի: Այն, ինչ արվել, արվել է, շահագործումն այժմ անվտանգ է, անիմաստ կլինի, եթե չշահագործվի»:

Զրուցակիցս չի կիսում այն տեսակետը, թե Հայաստանում տարիներ շարունակ հանքերը անխնա շահագործվել ու թալանվել են: Խնդրին մասնագիտորեն է մոտենում․

«Ի՞ նչ է նշանակում հանքերը թալանվել են, մեկ տոննա հանքանյութի մեջ կա 4 գրամ ոսկի: Ո ՞նց  կարող է թալանվեն: Մեծ կապիտալ ներդրումներ են պետք՝ երկրաբանությունից մինչև մետաղ ստանալը տասնյակ տարիներ են պետք, այստեղ կապիտալ ներդրումներ են, որտեղ մեծ գումարներ են պտտվում, այնտեղ մեծ է հետաքրքրությունը»:

Բնապահպան Կարինե Դանիելյանը չի հասկանում կառավարության որդեգրած գերակա մի քանի ոլորտների համադրումը՝ զբոսաշրջություն, օրգանական գյուղատնտեսություն և հանքարդյունաբերություն: Բնապահպանը համոզված  է՝ երեք ոլորևտները միաժամանակ  գերակա չեն կարող լինել:

0:00
0:00