Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը
2019-02-20 10:20:22

Փետրվարի 18-ին կյանքի 86-րդ տարում մահացել է ամերիկահայ մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը: Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։ Հորից հետո 1989-ին Լուիզ Մանուկյանը դարձել է Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ: Դեռևս 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել էին «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանավանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։ 2012-ին Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը Լուիզ Մանուկյան-Սիմոնին պարգևատրել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։