Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
2018-11-10 20:20:29

Աշխաբադում  անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի է դուրս եկել Հայաստանի վերջին ներկայացուցիչ, գերծանր քաշային Գոռ Մինասյանը:

Մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց է տվել 205 կգ արդյունքը` նվաճելով փոքր արծաթե մեդալ: 
 

 

Հրումում Մինասյանն առաջինը գլխավերևում պահեց 240 կգ-ը: Երկրորդ մոտեցմամբ Հայաստանի ներկայացուցիչը բարձրացրեց 245 կգ` դառնալով փոքր արծաթե մեդալակիր:

Երկամարտում Միասյանը գրանցել է 450 կգ արդյունքը ու դարձել աշխարհի փոխչեմպիոն:

Այս քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 474 կգ արդյունքով: Բրոնզե մեդալ է նվաճել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ջանգաբաևը` 447 կգ-ով:

Հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Աշխաբադում տեղի ունեցող աշխարհի առաջնության ժամանակ 109 կգ քաշային կարգում նվաճեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ երկամարտի 435 կգ արդյունքով։