ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
2,7 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում․ Փաշինյան
2019-03-19 19:09:04

Հայաստանում հունվարին տնտեսական աճ է եղել, ու թեև շատերը բողոքում են դրա չափից, բայց հաշվի չեն առնում, որ հանքարդյունաբերության ճյուղը, որ տնտեսության ողնաշարն է եղել, կոլապսի մեջ է երկու հսկաների կանգնեցումից հետո։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ դեռ հոկտեմբերին ինքն ասել է, որ տնտեսության կառուցվածքը փոխվում է։ Վարչապետն օրինակ բերեց շինարարության ճյուղի վիճակն ու ասաց, որ պրոցեսն արդեն սկսվել է։

«2,7 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում։ Իհարկե, ես էսօր չեմ կարող երաշխավորել, որ բոլորը կիրականացվեն, բայց մի մասը կիրականացվեն, և դրանք նոր որակ կբերեն մեր տնտեսությանը, աշխատատեղեր կստեղծվեն և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։