ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ակցիզային հարկի փոփոխման փաթեթը կվերանայվի
2019-03-20 10:15:40

Երեկ հանդիպում է անցկացվել լիմոնադ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների և կառավարության անդամների միջև՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հայ-Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը՝ նշելով, որ հանդիպումն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում։

«Լսեցին մեր դժգոհություններն ակցիզային հարկի կիրառման հետ կապված, որից գործարանները նույնիսկ կարող են սննկանալ»,-հայտնել է ընկերության տնօրենը՝ տեղեկացնելով, որ կառավարությունը խոստացել է վերանայել օրինագիծը, որպեսզի թույլ չտա լիմոնադ արտադրող գարծարանների սննկացումը և փակումը։

Գործադիրում նաև խոստացել են Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը չուղարկել ԱԺ, մինչև գործարարների հետ չքննարկեն վերջնական տարբերակը:

Մարտի 18-ին կառավարության շենքի դիմաց բողոքի էին դուրս եկել գազավորված ըմպելիքներ արտադրողները: Նրանք դժգոհում են հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններից:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 5 տոկոս և ավելի շաքար պարունակող ըմպելիքների 1 լիտրի համար սահմանել ֆիքսված 30 դրամ ակցիզային հարկ: Նախագիծը, սակայն, առաջ է բերել ոլորտում գործող տնտեսվարողների դժգոհությունն ու մտահոգությունները: