Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Արարատի 94 հերոսները՝ «Ապրելու բանաձեւի» 12-րդ հատորում
2019-03-20 18:19:32

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երբ հերոսների սխրանքի պատմություններն ու ապրելու բանաձևը դառնում են մեր ապրելու բանաձևը, և դա շնորհիվ արձախյան պատերազմում զոհված ազատամարտիկի մայր, Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդաշարի ու համանուն մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկյանի:

ԵՊՀ-ում այսօր տեղի է ունեցել  նրա հեղինակած «Ապրելու բանաձև» գրքի 12-րդ հատորի շնորհանդեսը: Հատորը տպագրվել է  ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակում և  նվիրվում է Առաջին հանրապետության 100-ամյակին:

Հանրային ռադիոյի եթերում տարիներ շարունակ հնչում է «Ապրելու բանաձեւ» հաղորդաշարը, որը պահպանվում է նաև ռադիոյի ոսկե ֆոնդում։ Հաղորդաշարի հեղինակը Գոհար Մարտիկյանն է, որը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած մեր հերոսների կյանքի ու սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով  սեփական վիշտը։ Գոհար Մարտիկյանի որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը, հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր: Տարիներ  առաջ «Ապրելու բանաձև»  հաղորդաշարից ծնվեց նաև համանուն մատենաշար ստեղծելու գաղափարը, ԵՊՀ-ում այսօր 12-րդ հատորի շնորհանդեսն էր: Հատորում Արարատի մարզն է՝ արցախյան պատերազմում անմահացած իր 94 հերոսներով:

«Իմ Արարատ» բանաստեղծությունն այսօր գրքի շնորհանդեսին ներկայացրեց Հանրային ռադիոյի մեր նախկին գործընկեր Անահիտ Նավասարդյանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի բնորոշմամբ Գոհար Մարտիկյանը խարիսխ է, որն իր տեսակով ջրի վրա է պահում նավը, որովհետև եթե այդ նավը խորտակվի, մեզանում շատ բան կխորտակվի:

«Իր գործունեությամբ Գոհար Մարտիկյանն այսօր կռվում է՝ շարունակելով իր որդու և մեր մյուս նահատակների կռիվը, կռիվ՝ հանուն խաղաղության»,-գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանի խոսքերն էին:

«Երկիր մեդիա» հեռաուստաընկերության լրագրող կրտսեր Դավիթ Սարգսյանն էլ այսօր խոսեց իր սիրելի Գոհար Մարտիկյանի մասին, որին ճանաչում է դեռ 9 տարեկանից, երբ առաջին անգամ ոտք դրեց հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների խմբագրություն:

Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձևը» ուժ է տալիս շատերին և առաջին հերթին նահատակված հերոսների մայրերին: Դավիթ Սարգսյանի խոսքով, հենց այս մայրերի բանակն է, որ պիտի առաջնորդի Հայաստանի բոլոր ուժերին, որպեսզի նման քննարկումեր տեղի չունենան:

0:00
0:00