Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր, հնչեղ բացահայտումներ են սպասվում
2019-03-22 16:30:47

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հավաստիացնում է`քննվող մի քանի աղմկահարույց գործերի շրջանակում մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե:

"Հավաստիացնում եմ, որ բավական մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բյուջե: Ինչպես մշտապես նշվում է ՀՀ վարչապետի ելույթներում, պետությունից գողացվածը վերադարձվելու է: Մենք այդ ուղղությամբ կատարում ենք մեր աշխատանքը և տարվա ընթացքում կտեսնեք այդ արդյունքները",-

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե վարչապետը դժգոհություն է հայտնել իրավապահների աշխատանքի վերաբերյալ, ասել է ԱԱԾ տնօրենը: