ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
2019-03-24 17:07:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի կառավարության ղեկավար Մամուկա Բախտաձեն մարտի 24-ին ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել Տավուշի մարզի Ենոքավան համայնքում: Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: 

Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն ընդգծել են հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը բոլոր ոլորտներում և համոզմունք հայտնել, որ հետագա ակտիվ փոխգործակցութունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում, կողմերը կարևորել են ոչ միայն պաշտոնական, այլ նաև նման ոչ ֆորմալ հանդիպումների հաճախակի անցկացումը: 

Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի նախորդ ոչ ֆորմալ հանդիպումը տեղի էր ունեցել ընթացիկ տարվա հունվարի 15-ին` Վրաստանի Բոլնիսի քաղաքում: