ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երբ հակաբիոտիկները նաեւ ուտում ենք
2018-11-15 18:16:14

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մինչեւ 2050 թվականն աշխարհում 10 մլն մարդ կմահանա հակաբիտոտիկների չարաշհումից, եթե մինչ այդ համապատասխան՝ այդ թվում իրազեկման միջոցներ չիրականացվեն՝ ահազանգում է ԱՀԿ- ն։ Մարդը կարող է իրենց անկախ հակաբիոտիկներ օգտագործել սննդի միջոցով։ Հայաստանը միացել է Հակաբիոտիկների ճիշտ օգտագործման իրազեկման համաշխարհային շաբաթին։

Գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները համատեղ տեղեկություններ են տարածում հակաբիոտիկների ճիշտ օգտագործման մասին, քանի որ սխալ օգտագործման դեպքում զարգանում է մարդու կյանքի համար վտանգավոր հակամիկրոբային կայունություն։

Այս տարի սահմանային վերահսկողության արդյունքում  արձանագրվել է հակաբիոտիկներով, մասնավորապես՝ լևոմիցիտինով հարստացված մսամթերքի ներմուծման երկու փորձ. մոտ 25 հազար կգ. հավի նրբեշիկ և 100 000 կգ գոմեշի անոսկր միս: Դրանց ներմուծումը Հայաստան կասեցվել է:


Տվյալները Սննդի անվտանգության պետական ծառայությանն են: Մարտի 1-ից ուժի մեջ է մտել Դեղատոմսերով դեղ գնելու կառավարության որոշումը, որը, ըստ պաշտոնյաների, հնարավորություն է տալիս բժիշկներին դեղատոմսի միջոցով ապահովել  հիվանդի կողմից դեղերի ճշգրիտ և կանոնակարգված օգտագործումը:

Սակայն միայն բժշկի նշանակումը կամ դեղատոմսով հակաբիոտիկների օգտագործումը դեռ բավարար չէ, որ մարդ իրեն ապահովված զգա։ Կարելի է նաեւ հակաբիոտիկներ ընդունել առանց իմացության՝ սննդի միջոցով։


Սննդի անվտանգության պետական ծառայության  տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Էլվիրա Միրզոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ գյուղատնտեսության մեջ վերահսկում հնարավոր է։ Այս պահին էլ իրականացնում են մոնիթորինգային ծրագրեր:

«Կարող եմ ասել մեղրը կամ ձուկ, ձկնամթերք, որի մեջ մշտապես իրականացվում է  դեղամիջոցների մնացորդային քանակների հաշվարկների մոնիթորինգ»:

Հաջորդ տարի էլ նախատեսում են  պետբյուջեի սահմաններում  ընդլայնել մոնիթորինգի ենթարկվող  սննդամթերքի տեսականին: Սակայն վերահսկողությանը զուգահեռ  կարևոր է նաև իրազեկումը: Այս շաբաթը հայտարարվել է հակաբիոտիկների ճիշտ օգտագործման իրազեկման համաշխարհային շաբաթ:

Սրա շրջանակներում  պետական կառույցը տարբեր խմբերի հրավիրելու է  մարզային կենտրոններ և տեղեկացնելու  հակամարմնային  կայունության մասին։ ԱՀԿ-ն ահազանգում է՝ եթե չիրականացվեն համապատասխան իրազեկման միջոցառումներ, ապա մինչև 2050 թվականը մոտ 10 մլն մարդ կմահանա հակաբիոտիկների չարաշահման պատճառով:  

«Սա ահռելի թիվ է, և այս տարի ՍԱՊԾ առաջին անգամ շատ ակտիվ մասնակցում է  իրազեկման միջոցառմանը: Պետի հրամանով մենք առանձնացրել ենք հատուկ խմբեր: Այդ խմբերում պետք է իրականացվեն աշխատանքներ և խմբերն են համայնքային անասնաբույժներ, անասնաբուժական դեղատներ,  անասնապահական և թռչնաբուծական ֆերմերներ, ձկնաբուծարաններ, մսամթերք և կաթնամթերք արտադրող  ընկերություններ և հանրային սննդի ծառայություն մատուցող  տնտեսվարողներ»:   


Անասնաբույժներն ու ֆերմերները անտիբիոտիկները խառնում են  կերերի հետ և որպես կերային  հավելում կանխարգելիչ նպատակով տալիս են կենդանիներին: Պետք է հիշել, որ հակաբիոտիկները բուժում են բակտերիալ հիվանդությունները և ոչ թե կանխարգելում այն, ասում է ՍԱՊԾ ներկայացուցիչը: Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը հավելում է, որ հակաբիոտիկներն ունեն անվտանգության այնպիսի պրոֆիլ, որ դրանք  հնարավոր չէ կիրառել ինքնաբուժման ժամանակ: Բացարձակ անվտանգ դեղ  չկա: Դեղերը երբեմն հիվանդություններից վտանգավոր են, ասում է դեղագետը:

«Այ նույն  անտիբիոտիկների դեպքում կարող են առաջանալ  ալերգիաներ: Երիկամի խնդրեր, խանգարումներ, լյարդի խանգարումներ, որոնք  որպես դեղ արդեն խնդիր կարող են առաջացնել, որպես կողմնակի  երևույթներ հիվանդի առողջության համար»:  

Հակաբիոտիկների դեպքում կա մեկ խնդիր ևս: Չարաշահման դեպքում օրգանիզմը ձեռք է բերում կայունություն դեղի նկատմամբ: Այսինքն՝ նախկինում հաջողությամբ բուժված հիվանդությունները, այլեւս չեն բուժվում:

«Սա լուրջ և գլոբալ հիմնախնդիր է, որովհետև  նախկինում բուշժման ենթակա»:

Կենդանիների և մարդկանց մոտ  հակամանրային միջոցների նկատմամբ կայունության հիմնական պատճառներից է հիվանդությունների թերի  ախտորոշումը: Այստեղ կարեւոր է, որ հիվանդը հրաժարվի ինքնաբուժումից, բժիշկն ունենա հետազոտության արդյունքները եւ դրանից հետո կարողանա նաեւ ճիշտ հակաբիոտիկային նշանակումներ անել։  Բժշկի սեղաններին պետք է լինեն անհրաժեշտ  ուղեցույցներ։ Կարեւոր է նաեւ բժշկի կողմից դեղի ճիշտ ընտրությունը:

«Ճիշտ դեղ, ճիշտ դեղաչափ, ճիշտ դեղաձև, բուժման տևողություն: Սրանք շատ կրիտիկական նշանակություն ունեն հակաբիոտիկների  բուժման ժամանակ»:

Շատ երկրներում արգելված է հակաբիոտիկների կիրառումը կերային  հավելումների մեջ: Եվ առողջապահության ու գյուղատնտեսության նախարարություններն այսօր մշակում են համապատասխան օրինագծեր Հայաստանում եւս  ոչ բուժական նպատակներով  հակաբիոտիկների կիրառումն արգելելու համար։
 

0:00
0:00